Արժույթի միջազգային հիմնադրամ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ) (անգլ.՝ International Monetary Fund, IMF), ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում (Կոլումբիա), ԱՄՆ: Այն հիմնադրվել է 1944 թ. հուլիսի 22-ին Բրետոն Վուդսի կոնֆերանսի ժամանակ և սկսել է գործել 1945 թ. դեկտեմբերի 27-ին, երբ 29 երկիր համաձայնագիր ստորագրեցին: [1] Սկզբում այն 45 անդամ ուներ: ԱՄՀ-ի ստեղծման հիմնական նպատակն էր կայունացնել փոխարժեքները և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աջակցել միջազգային վճարման համակարգի վերակառուցմանը:
ԱՄՀ-ին անդամակցում է 188 պետություն:
[խմբագրել] ԱՄՀ հիմնական նպատակները
- նպաստել միջազգային համագործակցությանը տարադրամա-ֆինանսական ոլորտում,
- նպաստել միջազգային առևտրի ընդլայնված ու հավասարակշռված աճին, հասնել զբաղվածության և իրական եկամուտների բարձր մակարդակի անդամ պետություններում,
- ապահովել տարադրամի ստաբիլություն և դասակարգված հարաբերություններ տարադրամի բնագավառում անդամ պետությունների միջև և թույլ չտալ տարադրամի արժեզրկում մրցակցային առավելություններ ձեռք բերելու նպատակով,
- աջակցել բազմակողմանի հաշվարկման համակարգերի ստեղծմանը և վալյուտային սահմանափակումերի վերացմանը անդամ պետությունների միջև,
- անդամ պետություններին ժամանակավորապես արտարժույթով միջոցներ տրամադրել, որոնք վերջիններիս հնարավորություն կտան վերացնել հավասարակշռության խախտումները իրենց վճարային հաշվեկշիռներում:
[խմբագրել] ԱՄՀ հիմնական գործառույթները
- դրամական քաղաքականության մեջ աջակցում միջազգային համագործակցությանը
- միջազգային առևտրի ընդլայնում
- կրեդիտավորում
- դրամի փոխարժեքի կարգավորում
- խորհրդատվություն պարտապան-պետություններին
- միջազգային ֆինանսական վիճակագրության ստանդարտների մշակում
- միջազգային ֆինանսական վիճակագրության հավաքագրում և հրապարակում
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ «Ցուցատախտակ` ԱՄՀ-ն թվերով»։ IMF։ June 2009։ http://www.imf.org/external/np/exr/facts/glance.htm։ Վերցված է 2009-07-19։