Տնտեսություն
Տնտեսություն (հին հունարեն՝ οἶκος – տուն և νόμος – օրենք, տառացիորեն «տնտեսավարման կանոններ») տնտեսական գործունեություն (արտադրություն, բաշխում, փոխանակում և բարիքների սպառում): «Տնտեսություն» տերմինի տակ սովորաբար ենթադրվում է.
- «Տնտեսություն» գիտությունը
- համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան)
- երկրում տնտեսական գործունեության ամբողջությունը
- որևիցե հասարակության տնտեսությունը (մարզի, երկրի, խմբի, երկրների, աշխարհի)
- տան վարման օրենքները, կանոնները
- նյութական և ոչ նյութական արտադրության տեսակների ամբողջությունը
- արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման համակարգում դասավորվող և հասարակության տնտեսական բազիս ձեվավորող տնտեսական հարաբերությունների ամբողջությունը, որի վրա տեղակայվում են գաղափարական և քաղաքական կառույցները:
Առաջին անգամ գիտական աշխատության մեջ «էկոնոմիկա» բառը հայտնվում է մ. թ. ա. 4-րդ դարում Արիստոտելի մոտ, որը այն անվանում է «բնական գիտություն»: Տնտեսագիտության գլխավոր գործառույթը կայանում է նրանում, որ մշտապես ստեղծել այնպիսի բարիքներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կենսագործունեության համար և առանց որոնց հասարակությունը չի կարող զարգանալ: Այսօր տնտեսագիտությունը դա նյութական և ոչ նյութական արտադրության ոլորտները ներառող տնտեսավարման համակարգ է: Ժամանակակից հասարակության տնտեսագիտությունը իրենից ներկայացնում է բարդ և ընդգրկուն օրգանիզմ, որը ապահովում է ամեն մարդու և ամբողջ հասարակության կենսագործունությունը: Տնտեսությունը օգնում է բավարարել մարդու առավելագույն պահանջմունքները սահմանափակ ռեսուրսների աշխարհում: Առանձնացնում են տնտեսության տարբեր ձևեր.
- շուկայական համակարգ
- վարչահրամայական համակարգ (վհհ)
- խառը
Հետազոտողները նկատի ունեն տնտեսությունը, երբ առանձնացնում են արտադրության միկրո-, մակրոտնտեսական մակարդակներ և ինտերէկոնոմիկան: Միկրոէկոնոմիկան հանդես է գալիս որպես առանձնացված արտադրություն կամ ձեռնարկություն: Մակրոէկոնոմիկան հանդես է գալիս որպես ազգային տնտեսություն կամ պետության տնտեսություն: Ինտերէկոնոմիկան բնութագրում է համաշխարհային տնտեսության առաջացման և զարգացման օրինաչափութունը:
Բովանդակություն |
[խմբագրել] Էկոնոմիկան փիլիսոփայության տեսանկյունից
Փիլիսոփայության մեջ էկոնոմիկան դիտարկվում է որպես հասարակական հարաբերությունների համակարգ՝ դիտարկված արժեքի հասկացության տեսանկյունից: Մարքսիզմում մարդու գործունեությունը նյութական բարիքների արտադրության և վերարտադրության, մարդու հիմնական նյութական պահանջմունքների բավարարումն է (սնվելը, կացարանը և այլն): Արիստոտելը հակադրում էր էկոնոմիկան քրեմատիստիկային (գործունեություն ուղղված օգուտի ստացմանը): Էկոնոմիկան նյութական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման, ռեսուրսների ռացիոնալ օգտագործման վերաբերյալ հասարակական հարաբերությունների ոլորտ է:
[խմբագրել] Աշխարհի խոշորագույն տնտեսությունները ՀՆԱ-ով
Աշխարհի խոշորագույն տնտեսությունները 2008 թվականին ՀՆԱ-ի ծավալով (միլիոն ԱՄՆ դոլարներով) համաձայն International Monetary Fund-ի՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից կազմված ցուցակի.
| Տեղը | Երկիր | ՀՆԱ (մլն $) |
|---|---|---|
| Ամբողջ աշխարհ | 60 917 477[1] | |
| 18 387 785[1] | ||
| 1 | 14 441 425 | |
| 2 | 4 910 692 | |
| 3 | 4 327 448 | |
| 4 | 3 673 105 | |
| 5 | 2 866 951 | |
| 6 | 2 680 000 | |
| 7 | 2 313 893 | |
| 8 | 1 676 586 | |
| 9 | 1 601 964 | |
| 10 | 1 572 839 | |
| 11 | 1 499 551 | |
| 12 | 1 206 684 | |
| 13 | 1 088 128 | |
| 14 | 1 013 461 | |
| 15 | 929 124 |
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Nominal 2008 GDP for the world and the European Union.»։ World economic outlook database, October 2009։ International Monetary Fund։ http://www.imf.org/external/pubs/ft/weo/2009/01/weodata/weorept.aspx?sy=2008&ey=2008&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=001%2C998&s=NGDPD&grp=1&a=1&pr.x=27&pr.y=8։ Վերցված է 2009-10-01։
[խմբագրել] Հղումներ
- Национальная экономическая энциклопедия
- Электронная библиотека бизнес книг по экономике
- Российские и зарубежные экономические журналы на портале eLibrary.ru
- Статьи по экономике из научных библиотек
- J. M. Keynes. The General Theory of Employment(անգլ.) Interest and Money, 1936
- Электронная библиотека по экономике, теории активных систем и менеджменту
- Макроэкономика. Электронные книги по макроэкономике
- Микроэкономика. Электронные книги по микроэкономике
- Федеральный образовательный портал «Экономика. Социология. Менеджмент»
- Белорусский экономический портал «ЭКОНОМИКА.BY»
- Образовательный портал «Экономика. Управление. Право»