Լատվիայի Հանրապետության զինանշանն իրենից ներկայացնում է կապույտ, արծաթագույն և մուգ կարմիր գույներ պարունակող վահան։ Կապույտ հատվածում ոսկեգույնով պատկերված է ծագող արև, արծաթագույն հատվածում՝ աջ նայող մուգ կարմիր առյուծ, իսկ կարմիր հատվածում՝ ձախ նայող արծաթագույն արծվառյուծ, ով աջ թաթով բռնում է սուր։ Վահանի վրա կամարի ձևով պատկերված են ոսկեգույն հնգագագաթ աստղեր։ Զինանշանի ներքևում գտնվում են կաղնու տերևները, որոնք պատված են ժապավենով՝ Լատվիայի դրոշի գույներով[1]։
Լատվիայի զինանշանի օգտագործումը կարգավորվում է «Լատվիայի զինանշանի մասին» օրենքով։ Կա զինանշանի երեք տարբերակ՝ մեծ, համեմատաբար փոքր և փոքր։
Մեծ զինանշանը օգտագործվում է նախագահի, խորհրդարանի, վարչապետի, պատգամավորների, նախարարությունների, վերին ատյանի, գլխավոր դատախազի, Լատվիայի բանկի, ինչպես նաև Լատվիայի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների կողմից։
Լրացուցիչ փոքր զինանշանը օգտագործվում է խորհրդարանի կոմիտեների և հանձնաժողովների, ինչպես նաև այն հաստատությունների կողմից, որոնք գտնվում են կառավարական այդ մարմինների անմիջական ներկայացուցիչների շարքում։
Փոքր զինանշանը օգտագործվում է կառավարական այլ հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կողմից[1]։