Խորհրդարան
Խորհրդարան կամ Պառլամենտ (անգլ.՝ parliament, որը ծագում է ֆր.՝ parlement parler բառից, ինչը նշանակում է «խոսել»), ներկայացուցչական և օրենսդրական բարձրագույն մարմին իշխանությունների բաժանում հաստատված պետոթյուններում:
Հայաստանի, Մոլդովայում, Բելառուսում, Վրաստանում, Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Իտալիայում, Կանադայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Ղազախստանում և որոշ այլ երկրներում պառլամենտները ունեն նույն անունը՝ Ազգային Ժողով: Իսկ Ռուսաստանում (Պետական Դումա), Տաջիկստանում (Մաջլիսի Օլի), Թուրքմենստանում (Մեջլիս), Ուկրաինայում (Բարձրագույն Ռադա), Իսրայելում (Քնեսեթ), Մոնղոլիայում (Խուրալ), Սերբիա և Չեռնոգորիայում (Սկուպշչինա) օգտագործվում է պառլամենտի սեփական անվանումը:
Պառլամենտը ներկայացուցչական մարմին է, որում երկրի և մարզերի բոլոր բնակչությունը ներկայացված է նրանց կողմից ընտրած ներկայացուցիչներով: Որպես կանոն, այդպես ձևավորվում է ամբողջ պառլամենտրը կամ էլ ստորին պալատը (օրինակ, դաշնություններում ձևավորվում է համընդհանուր ընտրությունների կերպով)
Ժամանակակից պետություններում, որպես կանոն, պառլամենտները օրենսդրական մարմինների դեր են տանում, այսինքն օրենքներ ընդունելու իրավունք ունեն, ինչպես նաև, այս կամ այն չափով ձևավորել և վերահսկել գործադիր իշխանությանը (օրինակ, կառավարության անվստահության քվե տալ և նախագահի իմպիչմենտի պրոցեդուրան կատարել):
Տես նաև [խմբագրել]
- Եվրոպական պառլամենտ
- Եվրոպայի Խորհրդի պառլամենտական ասամբլեա
- Ներկայացուցչական դեմոկրատիա
- Հայաստանի Ազգային Ժողով
Արտքաին հղումներ [խմբագրել]