Առյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծ
Առյուծ
Արու առյուծը
Գիտական դասակարգում
Թագավորություն: Կենդանիներ
Տիպ: Քորդավորներ
Դաս: Կաթնասուններ
Կարգ: Գիշատիչներ
Ընտանիք: Կատվազգիներ
Ցեղ: Պանտերա
Տեսակ: Առյուծ
Լատիներեն անվանում
Panthera leo
Բնապահպանական կարգավիճակը

Խոցելի

Status iucn3.1 VU.svg
Արեալ
պատկեր

  Նախկին տարածվածությունը

  Ներկա տարածվածությունը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183803
NCBI 9689

Առյուծը կատվազգի գիշատիչ է։ Առյուծները բնակվում են սավաննաներում և սնվում են միջին չափի կճղակավորներով։ Նրանք դարանակալում են որսին և հասնելով կարճ տարածության, ցատկով հասնում զոհին։ Առյուծները շրջում են խմբերով, որոնք կոչվում են պրայդներ։ Պրայդը բաղկացած է մի արուից, մի քանի էգից և կորյուներից։ Էգերը զբաղվում են որսով, իսկ արուն տարածքի պաշտպանությամբ։ Երիտասարդ արուներին վռնդում են պրայդից։

Առյուծը կշռում է 200-250 կիլոգրամ։ Բոլոր կատվազգիների մեջ միայն առյուծներն են, որ ապրում և որս են անում ամբողջ ընտանիքով։ Արուն՝ շքեղ բաշ ունի և իշխում է իր շրջապատի էգերին։ Որպեսզի օտարները չհամարձակվեն մտնել իր տիրույթները, նա սարսափելի մռնչյուն է արձակում, որը տարածվում է տափաստանով մեկ՝ շուրջ 10 կիլոմետր շրջագծով։ Արու առյուծը չափազանց ծույլ է և օրվա մեջ գրեթե 20 ժամ հանգստանում է։ Կորյունները առաջին երեք ամիսները անց են կացնում իրենց մայրիկի հետ՝ ընտանիքի մյուս անդամներից առանձին։ Երբ արու ձագերը դառնում են երեք տարեկան, առաջնորդը նրանց դուրս է անում իրենց հոտից, որպեսզի նրանք սովորեն ինքնուրույն ապրել, և անգամ, փորձեն դառնալ մեկ այլ պրայդայի առաջնորդ։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով