Ընձառյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընձառյուծ
Ընձառյուծ
Ընձառյուծը ծառի վրա
Գիտական դասակարգում
Թագավորություն: Կենդանիներ
Տիպ: Քորդավորներ
Դաս: Կաթնասուններ
Կարգ: Գիշատիչներ
Ընտանիք: Կատվազգիներ
Ցեղ: Պանտերա
Տեսակ: Ընձառյուծ
Լատիներեն անվանում
Panthera pardus
Ենթատեսակներ

Կորեա, Չինաստան

Իրան, Թուրքմենստան

Թուրքիայում

Պակիստանում

Արեալ
պատկեր

  Նախկին տարածվածությունը

  Փխրուն պոպուլյացիաներ

  Հայտնի չէ

  Ներկա տարածվածությունը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183804
NCBI 9691

Բովանդակություն

[խմբագրել] Արտաքին հատկանիշներ

Կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն: Մարմնի երկարությունը` մինչև 165 սմ, քաշը` 60 կգ: Էգերն ավելի փոքր են: Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են: Մորթին խիտ, դեղին կամ շիկակարմիր, սև խալերով: Ապրում է անտառներում, սարերում: Լավ մագլցում են ծառերը:

[խմբագրել] Սննդառությունը

Սնվում են սմբակավոր կենդանիներով, թռչուններով ու կրծողներով: Մարդակեր ընձառյուծները հազվադեպ են:

[խմբագրել] Տարածվածությունը

Ընձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկա կղզում: Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից:

[խմբագրել] Հայաստանում

Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ Հոլոցենից: 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով:[1] Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատների: Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի արգելանոցում, որ գտնվում է Երեվանից հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թ. հոկտեմբերից մինչև 2002 թ. հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել:[2] Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թ. օգոստոսից մինչև 2007 թ. ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել: Ներկայումս [3]

[խմբագրել] Պատկերներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Khorozyan, I. (2003) The Persian leopard in Armenia: research and conservation. Proceedings of Regional Scientific Conference “Wildlife Research and Conservation in South Caucasus”, 7–8 October 2003, Yerevan, Armenia: 161–163
  2. Khorozyan, I., Malkhasyan, A. (2002) Ecology of the leopard (Panthera pardus) in Khosrov Reserve, Armenia: implications for conservation. Scientific Reports of the Zoological Society “La Torbiera” 6: 1–41
  3. Khorozyan, I., Malkhazyan, A. G., Abramov, A. (2008) "Presence – absence surveys of prey and their use in predicting leopard (Panthera pardus) densities: a case study from Armenia." Integrative Zoology 2008, 3:322-332

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով