Սյունիքի մարզ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սյունիք
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզկենտրոն Կապան
Մարզպետ Սուրեն Խաչատրյան
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995
Տարածաշրջանները Գորիսի շրջան
Կապանի շրջան
Մեղրիի շրջան
Սիսիանի շրջան
Քաղաքային համայնքների թիվ 7
Գյուղական համայնքների թիվ 106
Գյուղական բնակավայրերի թիվ 128
ՎիՃակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

4,506 կմ²
Բնակչություն
 - (01.01.2002)
 - խտություն

164,000
36.4/կմ²/կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

3201-3519
AM-SU
AM08
Կայք: http://www.syunik.am/
Սյունիքի բնապատկեր. ժայռերից կախված ծառեր։

Սյունիքը Հայաստանի մարզերից մեկն է։ Այն գտնվում է երկրի ծայր հարավում և կապում է Հայաստանի Հանրապետությունը Իրանի հետ։ Արևմուտքից Սյունիքը սահմանակից է Նախիջևանին, արևելքից Լեռնային Ղարաբաղին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին։

Բովանդակություն

[խմբագրել] Աշխարհագրություն

Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են. Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական:

[խմբագրել] Պատմություն

1rightarrow.png  Պատմական նահանգի մասին տես Սյունիք նահանգ 
Բաղաբերդ, Սյունիքի ամենահին ու հռչակավոր ամրոցներից մեկը։

Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում և վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարմյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։

Մեծ Հայքն ըստ «Աշխարհացոյց»-ի

Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։

X-XII դարերում Սյունիքը թագավորություն էր, որտեղ իշխում էր Սիսական տոհմը։ Հետագայում այստեղ իշխանել է Օրբելյան տոհմը։ Հայտնի է հատկապես կոմս Տարսայիճ Օրբելյանը։ Նրա զավակ Ստեփանոս Օրբելյանը՝ Սյունիքի մետրոպոլը, XIII դարում գրել է «Սյունիքի պատմություն» մեծարժեք պատմագրությունը։

1918-1920 թթ. Սյունիքը, ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև վիճելի տարածք։ 1920-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան, որն այդ ժամանակ գրավել էր Հայաստանի Հանրապետության մեծ մասը, ստիպեց հայկական կառավարությանը ստորագրել Ալեքսանդոպոլի համաձայնագիրը, որով Հանայաստանը Ադրբեջանին էր հանձնում Սյունիքը։ Սակայն Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց այս համաձայանգիրը և զինված պայքարի ելավ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։

Սյունիքը անկախ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ բոլշեվիկները գրավել էին Հայաստանի Հանրապետության մնացած մասն ամբողջությամբ։ 1920-ի սկզբներին, երբ բոլշեվիկները ճնշեցին հայերի փետրվարյան ապստամբությունը, կառավարության շատ անդամներ և սպաներ նահանջեցին Սյունիք։ Շուտով այստեղ հռչակվեց Լեռնահայաստանի հանրապետությունը, իսկ Գարեգին Նժդեհը ընտրվեց վարչապետ։ Կարմիր բանակը միայն կատաղի կռիվներ և բազմաթիվ զոհեր տալուց հետո կարողացավ այն գրավել 1921-ին:

Հայկական ԽՍՀ-ում Սյունիքը առանձին վարչական միավոր չէր կազմում, այլ բաժանված էր մի քանի շրջանների։ Հայաստանի Հանրապետության վերանկախացումից հետո Սյունիքը կրկին ինքնուրույն մարզ է կազմում

[խմբագրել] Քաղաքաներ

Տաթևի վանք։

[խմբագրել] Ենթակառուցվածք

2006 թվականից Սյունիքով է անցնում Հայ-իրանական գազամուղը։ Նախատեսվում է մոտ ապագայում ստեղծել երկաթուղային հաղորդակցություն։

[խմբագրել] Պատմամշակութային հուշարձաններ

  • Քարահունջ, հնադարյան աստղադիտարան
  • Տաթև, ամրացված վանք, Սյունիքի հոգևոր կենտրոնը

[խմբագրել] Տես նաև