Դիցմայրի (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիցմայրի (այլ կիրառումներ)
Գյուղ
Դիցմայրի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Այլ անվանումներՂարաչիման
ԲԾՄ840 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն165[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդիցմայրեցի
Ժամային գոտիUTC+4
Դիցմայրի (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Դիցմայրի (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Դիցմայրի (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Դիցմայրի (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Դիցմայրի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պաշտոնական անունը Դիցմայրի է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Ղարաչիման անունով[4]։ Դիցմայրի է վերանվանվել 1991 թվականին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 7 կմ դեպի արևելք՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Դիցմայրիի մշտական բնակչությունը կազմել է 165, առկա բնակչությունը՝ 51 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին ժամանակաշրջանում և Խորհրդային Միության ժամանակաշրջանում ինչև 1988-1989 թվականները գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Դիցմայրի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1897 1926 1939 1959 1979 1989 2004 2011
Բնակիչ 47 154 235 198 231 11 106 165

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 539
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»