Ձորաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ձորաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Այլ անվանումներԽլաթաղ
Մակերես4.83 կմ²
ԲԾՄ1150 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն65[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունձորաստանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Ձորաստան (Հայաստան)##
Ձորաստան (Հայաստան)
Ձորաստան (Սյունիքի մարզ)##
Ձորաստան (Սյունիքի մարզ)

Ձորաստան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պաշտոնական անունը Ձորաստան է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Ախտախանա անունով[3]։ 1940 թվականի հունիսի 1-ին պաշտոնապես վերանվանվել է Ձորաստան։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Աճանան գետի հովտում` աջ լեռնալանջին, ծովի մակարդակից 1150-1250 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձորաստանի շրջակայքում պահպանվել են միջնադարյան ամրոցի և բնակավայրերի մնացորդներ, XVII դարի գերեզմանոցներ և եկեղեցու ավերակներ կան նաև 1830 թ. Սբ. Աստվածածին եկեղեցի և “Կոտրած եղցի” սրբատեղի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ձորաստանի մշտական բնակչությունը կազմել է 65, առկա բնակչությունը՝ 81[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Ձորաստան գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 28 166[4] 266 382 409 150 92 74 48 115[6] 65[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ, կերային կուլտուրաների և բանջարեղենի մշակությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 123
  4. 4,0 4,1 4,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 486
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները