Մարզպանական Հայաստան
|
||||
|
||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Դվին | |||
| Մակերես | մոտ 145.000 կմԱ | |||
| Բնակչություն | 3.000.000 | |||
| Մակերես | մոտ 134.000 կմԱ | |||
| Լեզու | Հայերեն | |||
| Ազգություն | Հայեր | |||
| Կրոն | Քրիստոնեություն | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | Մարզպանություն | |||
| Դինաստիա | Մամիկոնյաններ | |||
| Պատմություն | ||||
| - Արտաշես Գն գահընկեց է արվում | 428 | |||
| - Արաբական արշավանքներ | 628 | |||
Մարզպանական Հայաստան, Սասանյան Իրանի գերիշխանության ենթակա առանձնահատուկ վարչական միավոր 5-րդ դարից մինչև 7-րդ դարը: Հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք, հաճախ նաև Արցախ աշխարհները: Մեծ Հայքի 387 թ-ի բաժանմամբ հայոց ծայրամասային աշխարհները` Գուգարք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք, Աղձնիք նահանգներն ու Հայկական Միջագետքը անցան հարևան պետություններին, իսկ Ծոփք և Բարձր Հայք աշխարհները Բյուզանդական կայսրությանը: Պարսկական հատվածում շաուրնակվեց թագավորական իշխանությունը մինչև 428 թ-ը:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
[խմբագրել] Սկզբնական շրջան
Մարզպանական Հայաստանը սկզբնական շրջանում արտոնյալ կարգավիճակով ինքնավար վարչաքաղաքական միավոր էր, որտեղ պահպանվել էին հայ նախարարների և բարձրադաս հոգևորականների ավանդական իրավունքներն ու արտոնությունները, պաշտոնակալությունները, հայկական զորաբանակը, հարկային համակարգը ևն։ Սակայն Պարսկաստանը երկար չհանդուրժեց Հայաստանի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան Վեհմիհրշապուհից (428-443) հետո Հազկերտ II (439-457) չնայած Հայոց մարզպան նշանակեց հայ ազդեցիկ իշխան Վասակ Սյունուն (441-451), այդուհանդերձ 440-ական թթ․ Պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Հայաստանի պետական ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։ Այդ ծրագիրը դյուրությամբ կենսագործելու համար, 442-ին հայկական զորաբանակը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ուղարկվել է Միջին Ասիա՝ քուշանների դեմ պատերազմելու։
[խմբագրել] Վարդանանց պատերազմը
447-ին, «աշխարհագիր» (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակել հոգևորականների իրավունքները, խարդախ ու բանսարկու միջոցներով պառակտել հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին զրկել իրենց ժառանգական պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի ազգային և կրոնական զգացումները։ Նման նախապատրաստ․ քայլերից հետո Հազկերտ II 449-ին հատուկ հրովարտակով հայերից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։ Արտաշատում գումարված համազգային ժողովը մերժել է Պարսից արքունիքի պահանջները, ինչը որակվել է հակապետական խռովություն, և Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կանչվել են Տիզբոն՝ պատասխանատվության։ Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք դիմել են առերես հավատափոխության և 449-ի աշնանը վերադարձել հայրենիք, որտեղ արդեն տարերայնորեն ծավալվել էր ազատագրական պայքարը։ Գլխավորելով այն՝ հայ նախարարները խնդիր են դրել վերահաստատել Հայոց թագավորությունը։ Թեև պարսկակական արքունիքը կեղծ խոստումներով 450-ի ամռանը կարողացել է հրապուրել մարզպան Վասակ Սյունուն և ուրիշ նախարարների, պառակտել հայոց պայքարի ճակատը, սակայն հայկական զորաբանակը և ժողովրդական աշխարհազորը՝ Վարդան Մամիկոնյանի և նրա զինակիցների գլխավորությամբ 451-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտով և հետագա համառ մարտերով Հազկերտ II-ին հարկադրել են Հայաստանից հետ կանչել պարսկական զորքերի մնացորդներին, հրաժարվել կրոնափոխության ծրագրից, թեթևացնել հարկերը, ճանաչել հայոց մարզպանության ինքնավարությունը և վարել սիրաշահելու քաղաքականություն։
| Հայոց պատմություն | |
| Նախապատմություն Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590 |
|
|---|---|
| Հայ ժողովրդի ծագումը | |
| Հայկ նահապետ | |
| Հայասա | |
| Նաիրի | |
| Արարատյան Թագավորություն | |
| Անտիկ ժամանակաշրջան Մ.թ.ա. 591 - մ.թ. 428 |
|
| Երվանդյան Հայաստան | |
| Մեծ Հայք | |
| Քրիստոնեության տարածում | |
| Ծոփքի թագավորություն | |
| Հռոմեական Հայաստան | |
| Արքայական տոհմեր. | |
| Երվանդունիներ | |
| Արտաշեսյաններ | |
| Արշակունիներ | |
| Միջնադար 429 - 1375 |
|
| Մարզպանական շրջան | |
| Բյուզանդական հատված | |
| Արաբական արշավանքներ | |
| Արաբական իշխանություն | |
| Բագրատույնաց թագավորություն | |
| Վասպուրականի թագավորություն | |
| Կիլիկիայի Հայկական Թագավորություն | |
| Զաքարյան Հայաստան | |
| Արքայական տոհմեր. | |
| Բագրատունիներ | |
| Ռուբինյաններ | |
| Հեթումյաններ | |
| Զաքարյաններ | |
| Արծրունիներ | |
| Օտար տիրապետություն 1376 - 1918 |
|
| Պարսկական | |
| Օսմանյան | |
| Ռուսական | |
| Հայկական մարզ | |
| Հայ ազգային շարժում | |
| Համիդյան կոտորածներ | |
| Հայոց Ցեղասպանություն | |
| Ժամանակակից պատմություն 1918 - ներկա |
|
| Հայաստանի Առաջին Հանրապետություն | |
| ՀԽՍՀ | |
| Արցախյան ազատամարտ | |
| Հայաստանի Հանրապետություն | |
| Արցախի Հանրապետություն | |
|
Հայոց պորտալ |
[խմբագրել] Վահանանց պատերազմ
Պարսից արքա Պերոզը 470-480-ական թթ․ դարձյալ ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, բորբոքել կրոնական նոր հալածանքներ, սաստկացրել բռնությունները հայրենասեր նախարարների դեմ։ Հայաստանում սրված դժգոհությունները հանգեցրել են նոր՝ 482-484-ի ազատագրական պատերազմին։ 482-ին հայկական զորքերը սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախել են պարսկական ուժերը, տապալել պարսիկ մարզպան Ատրվշնասպին և Հայոց տանուտեր ընտրել երևելի հայ իշխան Սահակ Բագրատունուն։ Դվինում կազմվել է ազգային նոր կառավարություն, որը խնդիր է դրել վերականգնել Հայոց թագավորությունը։ Պարսկական զորքերը ջախջախիչ պարտություն են կրել 482-ի Ակոռիի ճակատամարտում և 483-ին՝ Ներսեհապատի ճակատամարտում։ 482-ին Կուր գետի ափին տեղի ունեցած Ճարմանայնի ճակատամարտում թեև հայ-վրացական միացյալ զորքերը պարտվել են և տվել զգալի կորուստներ (զոհվել են Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակը և ուրիշներ), սակայն Վահան Մամիկոնյանը մերժել է պարսկական հրամանատարության հաշտության առաջարկը և շարունակել լեռնային համառ կռիվները Սասանյանների զորքերի դեմ։ 484-ին հեփթաղների դեմ պատերազմում պարսկական զորքերի պարտությունից և Պերոզի զոհվելուց հետո Սասանյան նոր արքա Վաղարշը Հայաստանից դուրս է բերել իր զորքերը և հաշտության առաջարկով պատվիրակություն ուղարկել Վահան Մամիկոնյանի մոտ։ 484-ին ստորագրած Նվարսակի պայմանագրի համաձայն՝ Սասանյան արքունիքը վերստին հաստատել է մարզպանական Հայաստանի ինքնավարությունը և նախարարների ավանդական իրավունքները, պարտավորվել է չմիջամտել նրանց ներքին գործերին, չխրախուսել հայրենադավ և հավատուրաց մարդկանց, չցուցաբերել կամայականություններ, հարգել հայերի դավանանքի ազատությունը։ 485-ին սպարապետ Վահան Մամիկոնյանը ճանաչվել է նաև տանուտեր Հայոց և մարզպան, որին 505-ին հաջորդել է կրտսեր եղբայրը՝ Վարդ Մամիկոնյանը։ Այդ իրավիճակը մարզպանական Հայաստանում պահպանվել է մինչև 570-ական թթ․։
[խմբագրել] 571-591 թթ. ապստամբությունը
Մարզպանական Հայաստանի քաղաքական ինքնուրույնությունը վերստին վտանգվել է 560-570-ական թթ․ կապված պարսկա-բյուզ․ հարաբերությունների լարման և քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ Սասանյանների ծավալած բռնությունների ու զավթողական ծրագրերի հետ։ Հայաստանի պարսիկ մարզպան Սուրենը (564-571), հենվելով Դվինում տեղակայված պարսկական 15 հզ-անոց զորաբանակի վրա, ծանրացրել է հարկերը, սաստկացրել կամայականություններն ու բռնությունները հայրենասեր ուժերի հանդեպ, բորբոքել կրոնական հալածանքներ, որոնք ի վերջո հանգեցրել են հուժկու ազգային-ազատագրական պատերազմի։ Այն գլխավորել է Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյան Կրտսերը (Վասակի որդին, մարզպան Վարդ Մամիկոնյանի թոռը)։ 571-ի վաղ գարնանը հայկական բանակը գրավել է Դվինը, ոչնչացրել պարսկական զորքերին և սպանել մարզպանին։ Շուտով պարսկական 20 հզ-անոց մի զորաբանակ ներխուժել է Հայաստան, բայց Խաղամախու ճակատամարտում պարտություն է կրել և դուրս շպրտվել երկրի սահմաններից։ Այնուհետև Վարդան Մամիկոնյանը, իր շուրջ համախմբելով Այսրկովկասի այլ քրիստոնյա ժողովուրդների (աղվաններ, վրացիներ, եգերացիներ, աբխազներ, ալաններ), թոթափել է Պարսից գերիշխանությունը և դիմել Բյուզանդիայի հովանավորությանը։ Այդ պատճառով 572-ին երկու աշխարհակալությունների միջև բորբոքվել է նոր պատերազմ։ Այն ավարտվել է 591-ին կնքած հաշտության պայմանագրով, համաձայն որի Հայաստանի և Այսրկովկասի մեծագույն մասն անցել է Բյուզանդիայի գերիշխանության ներքո։ Պարսկա-բյուզանդական մրցապայքարը Հայաստանի և Այսրկովկասի համար շարունակվել է մինչ արաբական արշավանքները (630-ական թթ․)։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |