Մեծ Կովկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Կովկասը և Փոքր Կովկասը ՆԱՍԱ-ի լուսանկարին

Մեծ Կովկաս (վրաց.՝ დიდი კავკასიონი, ռուս.՝ Большой Кавказ, ադրբեջաներեն՝ Böyük Qafqaz Dağları), Սև և Կասպից ծովերի միջև գտնվող լեռնահամակարգ, որը Փոքր Կովկասի հետ կազմում է Կովկասյան լեռներ լեռնային երկիրը։

Մեծ Կովկասը իրենից վեահսքանչ լեռնագոյացում է ներկայացնում։ Տարածվում է հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք ավելի քան 1 150 կմ տարածության վրա՝ Անապայի շրջանից և Թամանյան թերակղզուց մինչև Կասպից ծովի ափին և Բաքվի մոտ գտնվող Ապշերոնյան թերակղզին։ Լայնությունը տատանվում է 32 կմ-ից Նովոռոսիյսկի շրջանում մինչև 180 կմ (առավելագույնը) Էլբրուսի միջօրեագծի շրջանը և 160 կմ Դաղստանում։