Վրաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
საქართველო
Սաքարթվելո

Վրաստանի դրոշ
(Դրոշ)

Վրաստանի զինանշան
(Զինանշան)

Georgia (orthographic projection).svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու. վրացերեն
Քաղաքամայր. Թբիլիսի
Պետական կարգ. Կիսանախագահական հանրապետություն
Կրոն. Ուղղափառ 84%,
Իսլամ 11%
Մակերես. 69,700 km²
Ազգաբնակչություն. 4.371.535 (2002[1])
4.630.841 (2008[2]) (66,4/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն. Թավիսուփլեբա (Ազատություն)
Կարգախոս. Ուժը միասնության մեջն է
Արժույթ. լարի (ლ) (GEL)
Ժամային գոտի. UTC+4
Ազգային տոն. մայիսի 26 (անկախության օր)
Վեբ | ISO | Հեռ. .ge | GEO | 995
ՄԱԿ-ի քարտեզ

Վրաստանը (վրացերեն՝ საქართველო, Սաքարթվելո) երկիր է Անդրկովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Վրաստանը և աշխարհի բոլոր պետությունները բացի Ռուսաստանից և մի քանի այլ պետություններից, մի շարք տարածքներ համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։ Դրանք են՝ Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների կողմից ճանաչված են որպես անկախ պետություններ (տես Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում)։ Վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը արևմուտքում սահմանակից է Աբխազիային, իսկ հյուսիսում՝ Հարավային Օսիային։ Ինչպես նաև հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Վրաստանը միջերկրամասային երկիր է, հիմնականում գտնվում է Ասիայում, մասամբ Եվրոպայում։ 1999 թ. ապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է։

Մայրաքաղաքն է Թբիլիսին։

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

1918թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին: 1918թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված: Դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլուում: Դրանից հետո Վրաստանի մայրաքաղաք տանող ճանապարհը մնացել էր գրեթե անպաշտպան, սակայն Անգլիայի և Ֆրանսիայի միջամտությունը, կանխեց հայկական զորքերի առաջխաղացումը: 1918թ. դեկտեմբերի 28-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին: Սակայն պատերազմը ավարտվեց դեկտեմբերի 31-ին: Ստորագրված ժամանակավոր համաձայնագրով Լոռիում ստեղծվում էր «Չեզոք գոտի»՝ անգլիական զորքերի հսկողությամբ և անգլիացի նահանգապետի ղեկավարությամբ, որն ուներ հայ և վրացի օգնականներ: Իսկ Ախալքալաքը, չնայած ՀՀ բողոքներին, ժամանակավորապես տրվեց Վրաստանին(Ավելի մանրամասն տես Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը` 214-250 էջեր): Տարածքը`67.9հզ. քկմ Բնակչությունը`4.7մլն մարդ Մայրաքաղաքը`Թբիլիսի Պետական կարգը`Նախագահական հանրապետություն

[խմբագրել] Ժողովրդագրություն

Վրաստանի քաղաքները ըստ բնակչության

Թբիլիսի
Թբիլիսի
Քութայիս
Քութայիս
Բաթում
Բաթում

Քաղաք Երկրամաս Բնակչություն Քաղաք Երկրամաս Բնակչություն

Ռուսթավի
Ռուսթավի
Զուգդիդի
Զուգդիդի
Գորի
Գորի

1 Թբիլիսի Թբիլիսի 1,270,800 10 Խաշուր Շիդա Քարթլի 28.560
2 Քութայիս Իմերեթ 186,300 11 Սենակ Սամեգրելո-Զեմո Սվանեթի 28,082
3 Բաթում Աջարիա 121,806 12 Զեստաֆոն Իմերեթ 24.200
4 Ռուսթավի Քվեմո Քարթլի 116,384 13 Թելավ Կախեթ 21.800
5 Զուգդիդ Սամեգրելո-Զեմո Սվանեթի 75,550 14 Մառնեուլ Քվեմո Քարթլի 20.100
6 Գորի Շիդա Քարթլի 49,500 15 Օզուրգեթ Գուրիա 18.700
7 Փոթի Սամեգրելո-Զեմո Սվանեթի 47,150 16 Քոբուլեթ Աջարիա 18.600
8 Սուխում Աբխազիա 43,700 17 Ախալցխա Սամցխե-Ջավախք 18.500
9 Սամտրեդիա Իմերեթ 29,700 18 Ծղալտուբո Իմերեթ 16.800


[խմբագրել] Աղբյուրներ

[խմբագրել] Արտաքին հղումներ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով