Հերակլ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլ II
ერეკლე II
Հերակլ II
Քարթլ-Կախեթի թագավոր
 
Ծննդյան օր նոյեմբերի 7, 1720
Ծննդավայր Թելավ
Վախճանի օր հունվարի 11, 1798
Վախճանի վայր Թելավ
Դինաստիա Վրաց Բագրատունիներ
 
Ինքնագիր Ինքնագիր

Հերակլ II (1720-1798), Կախեթի (1744-ից), ապա՝ Քարթլ-Կախեթի (1762 թվականից) թագավոր։ Վրաց Բագրատունիների դինաստիայից։ Ծրագրել է Հայաստանի և Վրաստանի միավորմամբ ստեղծել քրիստոնեական ուժեղ պետություն։ Հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Հովհաննես Արղությանը, Հովհաննես Լազարյանը և ուրիշները կապեր են հաստատել Հերակլ II-ի հետ և առաջադրել հայ-վրացական պետություն ստեղծելու նախագծեր։ Այդ ծրագիրը չի իրականացել Վրաստանի ֆեոդալական ներքին երկպառակությունների և արտաքին անբարենպաստ քաղաքական վիճակի պատճառով։

1783 թվականին Հերակլ II կնքել է Գեորգիևսկի (քաղաք Հյուսիսային Կովկասում) պայմանագիրը, որով ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից։ Նրա օրոք հիմնվել են պետական դպրոցներ և ճեմարաններ (Թիֆլիսում՝ 1756 թվականին, Թելավում՝ 1782 թվականին)։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png