Հովսեփ Էմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Էմին
Hovsep-emin.jpg
ԱԱՀ՝ Հովսեփ Էմին
Ծննդյան օր՝ 1726
Ծննդավայր՝ Իրան Համադան, Իրան
Վախճանի օր՝ օգոստոսի 2 1809 թ.
Վախճանի վայր՝ Հնդկաստան Կալկաթա, Հնդկաստան
Մասնագիտություն՝ հայ ազատագրական
պայքարի գործիչ

Հովսեփ Էմին (1726, Համադան, Իրան  - օգոստոսի 2 1809 թ., Կալկաթա, Հնդկաստան)՝ հայ ազատագրական պայքարի գործիչ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել]

1751—1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններում։[1]

1759 թ. Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ։ 1761 թ. բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։ Վրաստանում գտնվելիս 1763 թ. փորձել է Թուրքիայի դեմ պայքարի մեջ ներգրավել Հերակլ Բ վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական կաթողիկոս Սիմեոնից Վրաստանից 1764 թ. մեկնել է Ղարաբաղ Մելիք Հովսեփի մոտ։ Արցախում նա մասնակցել է Մահմուդ Շահի դեմ մարտին, պաշտպանելով Գետաշենը։

1770 թվականից Հովսեփ Էմինը բնակվել, մահացել ու թաղվել է Կալկաթայում։

Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792 թ. Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում։

Աշխատություններ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ավագյան, Էդուարդ Սամվելի։ «Одной жизни мало»։ http://armenianhouse.org/avagyan/avagyan-ru.html։ Վերցված է 2010-05-26։ 

Գրականություն[խմբագրել]