Սվետիցխովելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետիցխովելի
სვეტიცხოველი
Svetitskhoveli Cathedral*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Վրաստան Վրաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 41°50′31″ հս․ լ. 44°43′16″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1994  (անհայտ նստաշրջան)
Համար 708
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 708
ռուս..անգլ..ֆր.

Սվետիցխովելի (վրացերեն՝ სვეტიცხოველი` կենարար սյուն), Վրաստանի ուղղափառ եկեղեցու գլխավոր մայր տաճարը՝ Մցխեթայում։ Պատկանում է Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկին։ Վրաստանի գլխավոր հոգևոր կենտրոններից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանված պատմական կառույցների ցանկում Սվետիցխովելին ամենամեծն է Վրաստանում։ Դարեր շարունակ այն համարվում է Վրաստանի քրիստոնեական կենտրոնը։ Դեռ 4-րդ դարում քրիստոնեական թագավոր Միհրան Երրորդը առաքյալ Նունեի խորհրդով կառուցել է առաջին փայտե եկեղեցին Վրաստանում, որը չի պահպանվել։

Մայրին ծառայել է որպես տաճարի սյուներից մեկը, նշանակվել է այն տեղը, որտեղ թաղված են եղել Քրիստոսի հանդերձները։ 5-րդ դարի երկրորդ կեսին բարեպաշտ թագավոր Վախթանգ I Գորգասալը բազիլիկ եկեղեցու փոխարեն կառուցել է վերին կամրջակալներ, որոնք բացվել են խորհրդային հետազոտողների (Վ․Ցինցաձեի գլխավորությամբ) կողմից՝ 1970 թվականին և թողնվել են հասարակության դիտարկմանը։

11-րդ դարում վնասված բազիլիկի փոխարեն Վրաստանի կաթողիկոս Մելքիսեդեկ Առաջինը (1012-1030, 1039-1045) կառուցեց տաճար։ Այժմ գոյություն ունեցող քառասյուն, խաչաձև գմբեթ ունեցող եկեղեցին՝ տասներկու առաքյալների անվամբ, կառուցվել է 1010-1029 թվականներին, ճարտարապետ՝ Արսակիձե։


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]