Դավիթ Գարեջայի վանքային համալիր
| Դավիթ Գարեջայի վանքային համալիր |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | Վրաց-ադրբեջանական սահման, Թբիլիսիից 60-70 կմ հարավ-արևելք |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Շրջան | |
| Հոգևոր կարգավիճակ | չգործող |
| Ներկա վիճակ | լավը |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Վրացական |
| Կառուցման սկիզբ | 6-րդ դար |
Դավիթ Գարեջայի վանքային համալիր (վրաց.՝ დავითგარეჯის სამონასტრო კომპლექსი), VI-րդ դարի քարանձավային վրացական վանքերի համալիր, որը գտնվում է Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք հեռավորության վրա, վրաց-ադրբեջանական սահմանին: Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը բաժանում է վանական համալիրը երկու մասի:
Բովանդակություն |
Ճարտարապետություն[խմբագրել]
Համալիրը ներկայացնում է իրենից ժայռերում կտրած մոտ 20 վանք և ընդգրկում Վրաստանի երեք մունիցիպալիտետների տարածքները՝ Գարդաբանի, Սագարեջոյի և Սղնախի: Համալիր գլխավոր կոթողն է Սուրբ Դավիթ Գերաջայի վանքը, որը գտնվում է Ադրբեջանը և Վրաստանը բաժաող լեռան հյուսիսային լանջին: Սահմանըն անցում է լեռան վերևով, որը վրացական աղբյուրները կոչում են վանքերից մեկի անունով՝ Ուդաբնո: Կոնկրետ այդ վանքը գտնվում է ադրբեջանական տարծաքին — լեռան հարավային լանջին: Բացի դրանց լեռան հարավային լանջին գտնվում է ավելի քան 100 քարանձավ, որոնք օգտագործվում էին վանականների կողմից որպես խուց: Սահմանից ավելի հեռաու է XII-րդ դարի Բերթուբանի վանքը, և այդ հեռավորությունը կազմում է մոտավորապես 2 կիլոմետր: Վանքերի շատ եկեղեցիներում և ընթրիքի համար նախատեսված սենյակներում պահպավել են VIII—XIV-րդ դարերի որմնանկարներ, որնց վրա պատկերված են տարբեր պատմական անձինք, այդ թվում նաև Թամար թագուհին:
Պատմություն[խմբագրել]
Համալիրի հնագույն վանքը, Դավիթի մայրավանքը, հիմնադրված է եղել VI-րդ դարում սիրիացի Դավիթ Գարեջայի կողմից, որը 13 սիրիական հայրերից մեկն էր և բնակվել էր Գարեջա բնականա քարանձավում: Այդ նույն VI-րդ դարում նրա աշակերտները և հետևորդները Դոդո և Լուկիանը հիմնադրել են ևս երկու վանք՝ Դոդոյի վանքը և Սուրբ Մկրտիչ վանքը (Նաթլիս Մծեմելի):
IX-րդ դարում Իլարիոն Քարթվելին կառուցում է Պայծառակերպության եկեղեցին, ինչպես նաև ճաշարան, որը հետագայում բարենորոգում է Դավիթ Շինարարի որդին, «Դու կաս խաղողի վազ» հայտնի ողբերգության հեղինակը, որը համարվում է վրացական եկեղեցական երաժշտության գլուխգործոցնեիրց մեկը:
XI-րդ դարում վանքը ենթարկվում է թուրք-սելջուկների ավերմանը, իսկ XIII-րդ դարում այն թալանել են մոնղոլները, XIV վերջում — XV սկզբում ամայացվում է Թամերլանի կողմից, իսկ 1615 թվականին համալիրը նորից ավերում է պարսից շահ Աբաս Առաջինը:
Տարածքային վիճաբանություն[խմբագրել]
Այն բանի շնորհիվ, որը վանքային համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանից տարածքին, այն դարձել է 1991 թվականից Վրաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վիճաբանության առարկա[1]: Համաձայն վանքում ապրող վրացի վանականների, բոլոր կատարվող իրադարձությունները խորհրդային տարիներից մշակված պլանի մաս է, որի նպատակն է քայքայել քրիստոնեա-վրացիների և մահմեդացի-ադրբեջանցիների հարաբերությունները[2]: Ըստ Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգի Մանջգուլաձեի, Վրաստանը ցանկություն ունի փոխանակել այս տարածքը մեկ այլ տարածքի հետ, քանի որ այն ունի մեծ մշակութային և պատմական նշանակություն Վրաստանի համար[2]Բաքուն հրաժարվում է փոխանակել այս տարածքը սրա բարձրունքների կարևոր ռազմավարական դիրքի համար, որոնք կարելի է օգտագործել Հայաստանի դեմ[3]: 2006 թվականի նոյեմբերի Ադրբեջանի Արտաքին գործերի նախարի տեղակալը նշել է, որ «Տարածքային փոխանակումներին տեղ չկա: Մենք չենք քննարկում այս հարցը:»[2]:
Գրականություն[խմբագրել]
- Чубинашвили Г. Н., Пещерные монастыри Давид-Гареджи, Тб., 1948.
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Michael Mainville (2007-05-03). «Ancient monastery starts modern-day feud in Caucasus». Middle East Times. http://www.metimes.com/storyview.php?StoryID=20070503-033409-4589r։ Վերցված է 2007-06-23.
- ↑ 2,0 2,1 2,2 Diana Petriashvili and Rovshan Ismayilov (2006-11-03). «Georgia, Azerbaijan Debate Control of Ancient Monastery's Territory». Eurasia.Net. http://www.eurasianet.org/departments/insight/articles/eav110306b.shtml։ Վերցված է 2007-06-23.
- ↑ Idrak Abbasov and David Akhvlediani (2007-03-29). «Monastery Divides Georgia and Azerbaijan». Institute for War and Peace Reporting. http://www.iwpr.net/?p=crs&s=f&o=334484&apc_state=henpcrs։ Վերցված է 2007-06-23.