Պորտալ:Վրաստան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտալ:Վրաստան/Աղյուսակ


Ընտրված հոդված
|
|
Շիո Մղվիմե վանքը (վրացերեն՝ შიომღვიმე, Շիոմգվիմե) միջնադարյան վանական համալիր է Վրաստանում, Մցխեթա քաղաքի մոտակայքում: Գտնվում է նեղ կրաքարային կիրճում Քուռ գետի հյուսիսային ափին, Թբիլիսիից մոտ 30 կմ հեռավորոթյամբ:
Շիո Մղվիմե վանքն իր հիմնադրումից հետո շուտով դարձավ Վրաստանի կրոնական ամենամեծ համայնքը. VI-րդ դարի վերջին այստեղ բնակվում էր ավելի քան երկու հազար վանական: Լինելով մշակութային և կրոնական գործունեության աշխույժ կենտրոն, այս վանքը գտնվել է վրաց կաթողիկոսի անձնական հովանավորություն ներքո: Դավիթ Դ Շինարարը այն դարձրել է արքայական կալվածք և 1123 թվականին թելադրել է վանքին իր կանոնները: Միացյալ վրացական թագավորության թուլացումը և օտարերկրյա զավթիչների անվերջ ներխուժումները վանքի անկման են բերել: Վանական կյանքը որոշ չափով աշխուժացել է վրաց թագավոր Գեորգի Է-ի օրոք (ղեկավարում էր 1446-1465 թթ.), երբ այն հանձնվել է Զեվդգինիձե-Ամիլախվարի ազնվական տոհմին, որոնք մինչև 1810 թվականները օգտագործել են վանքը որպես ընտանեկան գերեզմանատուն:
1614-1616 թվականների պարսկական ներխուժման ժամանակ վանքը դատարկված է եղել պարսից շահ Աբբաս Ա կողմից: Իշխան Գիվի Ամիլախվարին վերանորոգել է կոթողը 1678 թվականին, սակայն 1720 թ. օսմանյան գրավումը բերել է կրկին անկման ժամանակաշրջան: Ամիլախվարու վերանորոգած վանքը, նորից ավերվել է 1733-ին, բայց այս անգամ պարիկների կողմից: Հետագայում, վանքը վերանորոգվել է, ներսակողմը ձևափոխել է XIX-րդ դարում, սակայն Շիո Մգվիմի վանք չի վերստացել իր նախկին կարևոր դիրքը Վրաստանի հոգևոր կյանքում: Խորհրդային ժամանակներում վանքը փակված է եղել, իսկ այսօր նա ձգում է բազմաթիվ զբոսաշրջիկների և ուխտագնացների: (մանրամասն...)
|
| Արխիվ/Խմբագրել |
|
Ընտրված վայր
|
|
Աջարիա (վրացերեն՝ აჭარა, աճարա), Աջարիայի Ինքնավար Հանրապետություն (վրացերեն՝ აჭარის ავტონომიური რესპუბლიკა, աճարիս ավտոնոմիուրի րէսպուբլիկա) — պատմական, աշխարհագրական և վարչական երկրամաս Վրաստանի Հանրապետության հարավ-արևմուտքում: Հիմնադրված է 1921 թ. հուլիսի 16 որոես Աջարական ԻՍՍՀ, ներկայիս անվանումը 1990 թվականից է: Աջարիայի մայրաքաղաքը՝ Բաթում(ի)ն է: Ծովամերձ մասում գտնվում են առողճարանն եր, հիմնականում հիմնադրված սովետական ժամանակ - Կոբուլեթի, Մախինջաուրի, Գոնիո, Սարփի: Հիմնական բնակչությունը՝ աջարացիներեն են, վրացիների ազգագրական խմբերից մեկը, որոն մոտ մեծ տարածություն է ստացել իսլամը:
Հարավում Աջարիան սահմանակցում է Թուրքիայի հետ (121 կմ), արևմուտքից և հյուսիս-արևմուտքից ափը ողողում է Սև ծովը: Մակերեսը՝ 2,9 կմ² է: Աջարիայի տարածքը բնության յուրահատկություններով կարելի է բաժանել երկու մասի՝ ծովամերձ և լեռնային: Ծովամերձ Աջարիան տարբերվում է սուբտրոփիկների համար բարձր միջին տարեկան ջերմաստիճանով (+14,5 աստիճան և ամենացորտ ձմեռվա ամսվա աստիճանը —- հունվարը —- +6,5 աստիճան է), մթնոլորտային տեղումների առատությամբ (2500 մմ տարին) և արևաշատ օրերով: Ծովամերձ Աջարիայի սուբտրոփիկներ պատկանում են խոնավ տեսակի և տարբերվում են չոր միջերկրական սուբտրոփոկներից Հյուսիսային և Արևմտյան Սևծովյան ծովամերձից: (մանրամասն...)
|
| Արխիվ/Խմբագրել |
|