Մոնղոլական կայսրություն
|
||||
|
|
||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Կարակորում | |||
| Մակերես | 24.000.000 կմԱ | |||
| Բնակչություն | 100.000.000 | |||
| Կրոն | Շամանիզմ Բուդդայականություն Քրիստոնեություն Իսլամ |
|||
| Արժույթ | Տարատեսակ մետաղադրամներ | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | Ընտրովի միապետություն | |||
| Պատմություն | ||||
| - Չինգիզ խանը միավորում է մոնղոլներին | 1206 | |||
| - Կործանվում է | 1368 | |||
Մոնղոլական կասյրություն (մոնղ. Монголын эзэнт гүрэн; Միջին մոնղոլերեն Yeke Mongγol ulus — Մեծ Մոնղոլական պետություն, մոնղ. Их Монгол улс), պետություն, հիմնադրված XIII-րդ դարում Չինգիզ խանի և իր հաջորդների նվաճումների հետևանքով: Մոնղոլական կայսրությունը աշխարհի երբևե գոյություն ունեցած ամենամեծ պետություններից է, ներառելով վիթխարի տարածքներ Դունայ գետից մինչև Ճապոնական ծով և Բալթիկ ծովից մինչև Հնդկաչին (տարածքը 24 000 000 կիլոմետր քառակուսի [1][2]): Կայսրության մայրաքաղաքն էր Կարակորում:
Իր հզորության գագաթնակետին կայսրությունը ներառում էր Միջին Ասիան, Սիբիրը, Արևելյան Եվրոպան, Մերձավոր Արևելքը, Չինաստանը և Տիբեթը: XIII-րդ դարի երկրորդ կեսին կայսրությունը տրոհվեց կիսանկախ իշխանությունների` ուլուսների: Իսկ 14-րդ դարի վերջերին կայսրությունը վերջնականապես դադարեց գոյություն ունենալ:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Peter Turchin, Thomas D. Hall and Jonathan M. Adams, «East-West Orientation of Historical Empires», Journal of World-Systems Research Vol. 12 (no. 2), pp. 219—229 (2006).
- ↑ Rein Taagepera «Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia», International Studies Quarterly Vol. 41, 475—504 (1997).