Հան դինաստիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հան դինաստիայի պետությունը մ.թ.ա. 87 թ-ին:
Հան դինաստիա (մ.թ.ա. 206 – մ.թ. 220) չինական կայսերական երկրորդ դինաստիան էր, որ հաջորդեց Քին դինաստիային (մ.թ.ա. 221–մ.թ.ա. 207) և նախորդեց Երեք Թագավորություններին (220–280): Դինաստիան հիմնադրվեց ապստամբերի առաջնորդի` Լիու Բագի կողմից: Հան դինաստիայի պատմությունը բաժանվում է երկու շրջան. Արևմտյան Հան (մ.թ.ա. 206– մ.թ. 9 ) և Արևելյան Հան (25–220): Իշխելով չորս դար, Հան դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը համարվում է Չինաստանի «ոսկե դար»-ը [1]: Ներկայումս չինացիների մեծ մասն իրենց անվանում է "Հանյան մարդիկ"[2] :
Ծանոթագրություններ [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հան դինաստիա կատեգորիայում։ |