Փահլավիների հարստություն
Փահլավիների հարստություն (պարսկ.՝ دودمان پهلوی), շահերի հարստություն Իրանում 1925-1979 թվականներին: Ներկայացուցիչներն են Ռեզա Շահ Փահլավին (1925-1941) և Մոհամմադ Ռեզա Փահլավին (1941-1979):[1] Փահլավիների տիրակալության ժաանակ Իրանի պաշտոնական անվանումն էր Իրանի Շահանշահի Պետություն (պարսկ.՝ دولت شاهنشاهی ایرا , Դովլաթ Շահանշահի-յե Իրան), կամ Իրանի կայսերական պետություն: 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունը տապալեց Փահլավիների հարստությունը:
Հարստության սկիզբը [խմբագրել]
1921 թվականին Ռեզա խանը, օգտվելով քաղաքական խառը իրավիճակից, արևմտյան երկրների հովանավորությամբ[2] և Իրանի կոզակների բրիգադի միջոցով[3] գրավեց Թեհրանը իրագործեց: Սուլթան Ահմադ Շահը ստիպված նրան զինվորական նահանգապետ և նախարար նշանակեց: 1923 թվականին նա վարչապետ դարձավ։ Օգտագործելով իր դիրքն ու հեղինակությունը Ռեզա խանը նախապատրաստեց և պետական հեղաշրջում իրագործեց 1925 թվականին վերջ դրվեց Ղաջարական հարստության գահակալությանը: 1925 թվականի հոկտեմբերի 31-ին Իրանի ծերակույտի հիմնադիր հավաքը Սուլթան Ահմադ Շահին գահընկեց հայտարարեց, իսկ 1925 թվականի դեկտեմբերի12 Ռեզա խանը իրեն հռչակեց թագավոր և հիմնադրեց Փահլավի արքայատոհմը:[4].։ Որպես անուն նա օգտագործեց Կարին Փահլավիների հարստության անունը, թեև նրանց հետ ոչ մի կապ չուներ:
| Առաջին և երկրորդ Փահլավիները հոբելյանական «Հարստության 50-այակը» 1976 թվականի թղթադրամի վրա: |
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրություն, Նախաբան, ISBN 978-964-439-427-0
- ↑ П. Н. Стрелянов (Калабухов) Казаки в Персии. 1909—1918 гг. — М.: ЗАО Центрполиграф, 2007. — 442 с.. ISBN 978-5-9524-3057-0 (ռուս.)
- ↑ Կրուգոսվետ։ «Ռեզա Շահ Փահլավի»։ http://www.krugosvet.ru/enc/istoriya/REZA-SHAH_PEHLEVI.html։ (ռուս.)