Կայսրություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայսրություն (լատ.՝ imperium - իշխանություն), կարող է նշանակել`
- միապետական պետություն, որի գլուխ կանգնած է միապետը;
- գաղութային պետություն, որն ունի մի շարք գաղութներ և կախյալ տարածքներ:
Սովորաբար կայսրություն ասելով հասկանում են միապետի կողմից կառավարվող պետություն, որտեղ ապրում են մի քանի ազգեր: Աշխարհի ամենամեծ կայսրություններից են եղել Հռոմեական կայսրությունը, Մոնղոլական կայսրությունը, Ռուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը: