Հոներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոներ (հունարեն` Hunnoi, լատիներեն` Chunni, Hunni), քոչվոր ժողովուրդ, ձևավորվել է II—IV դարերում մերձուրալլյան տարածքներում ուգրական ու սարմատական ցեղերից, որոնց միացել էին Մոնղոլիայի տափաստաններից գաղթած թուրքալեզու հուննու ցեղերը (չինարեն` 匈奴):
Հոները առավելագույն հզորության շրջանը 5-րդ դարի առաջին կեսն էր, երբ նրանք Աթիլլայի առաջնորդությամբ միավորելով մի շարք ցեղեր և ցեղախմբեր, վերահսկում էին Չինաստանի սահմանից մինչև Հռենոս գետն ընկած տարածքները:
Այդ անկայուն միությունը անմիջապես կազմալուծվեց Աթիլլայի մահից հետո, իսկ հոների կորիզը նստակյաց բնակություն հաստատելով ներկայիս Կենտրոնական Եվրոպայի տարածքներում անհետացավ որպես ժողովուրդ` իրենց անունը թողնելով ժամանակակից Հունգարիա պետության անվանման մեջ: