Ճորա պահակ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ճորա պահակ (Ճողա, Չողա, Կապան, Ճորա, Դուռն Աղվանից, Դուռն Հոնաց) — այժմյան Դարբանդ քաղաքի մոտ Կասպից ծովի ափամերձ տարածքում գտնվող նեղ միջանցքի պատմա-աշխարհագրական անվանումը: Այդ միջացնցքով էին հնում հյուսիսային քոչվոր ցեղերը ներխուժում Վրաստան, Հայաստան, ապա՝ Հռոմեական կայսրություն ու Պարսկաստան: Այդ պատճառով այդ վայրը խոշոր ռազմավարական կարևորություն ուներ թե՛ հռոմեացիների, թե՛ պարսիկների համար: Հռոմեական կայսրությունը հոգ էր տանում և նույնիսկ խոշոր դրամական միջոցներ էր հատկացնում հայերին, այնուհետև՝ պարսիկներին Ճորա պահակը ամրացված վիճակում պահելու համար: Ճորա պահակի վրա կառուցվել էր պարիսպ ու ամրոց, որի մնացորդները պահպանվել են առ այսօր: 451թ. հայոց ապստամբության ժամանակ Վարդան Մամիկոնյանը, ձգտելով առավելագույն ուժեղացնել ճնշումը պարսկական բանակի վրա, հասել էր Ճորա պահակ և բացել ամրությունները Հյուսիսային Կովկասի լեռնականների և հոների առջև: