Մարաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարաստան
Mādai
 Ասորեստան Մ.թ.ա. մոտ 700Մ.թ.ա. 550 Աքեմենյաններ 
Քարտեզ

Median Empire.jpg
(Մոտավոր սահմանները)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Էքբատան
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Դայուկկուն միավորում է Մարաստանը Մ.թ.ա. մոտ 700
- Կործանվեց պարսիկների կողմից Մ.թ.ա. 550


Մարաստան--հնագույն պետություն Իրանական սարահարթում: Մարական ցեղերը մ.թ.ա. 7-րդ դարում միավորում է Դայուկկու արքան Ասորեստանի դեմ պայքարելու համար: Մարաստանը իր հզորության գագաթնակետին է հասնում Ուվախշատրա արքայի ժամանակ: Մարաստանը, Նոր Բաբելոնի թագավորությունը և Հայաստանը մ.թ.ա. 620-ական թթ. կնքում են հակաասորեստանյան դաշինք: Շուտով սկսվում են լայնածավալ ռազմական գործողություններ: Մ.թ.ա. 614 թ. ընկնում է Ասորեստանի նախկին մայրաքաղաք Աշշուրը, մ.թ.ա. 612 թ. մայրաքաղաք Նինվեն: Ասորեստանի արքա Սին-Շարի-Իշկուն ինքնասպան է լինում: Ասորեստանյան վերջին զորքերը մ.թ.ա. 605 թ. ջախքախվում են Կարքեմիշի մոտ: Ուվախշատրան հայոց տիրակալ Պարույր Սկայորդուն ուղարկում է թագավորական թագ` ճանաչելով նրան հայոց օրինական արքա: Մարական Կայսրությունը տարածվում էր Հայաստանից մինչև Հնդկաստան և Կասպից Ծովից մինչև Միջագետք` ընդգրկելով բազմաթիվ կիսանկախ պետություններ և ցեղային միություններ: Իշտուվեգույի կառավարման ժամանակ Հայոց արքա Երվանդ Ա Սակավակյացը դառանում է մարերին հարկատու: Մարական պետությունը անկում է ապրում մ.թ.ա. 550 թ. Իշտուվեգույի թոռ, Պարսուայի և Անշանի արքա Կյուրոս Բ Մեծի կողմից: Այլևս անկախ մարական պետություն երբևէ չի վերականգնվում:

[խմբագրել] Մարական արքաներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով