Թյուրքեր
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թյուրքերը եվրասիական ազգերի խումբ են, որոնք ապրում են Եվրասիայի հյուսիսային, կենտրոնական և արևմտյան մասերում: Նրանք խոսում են թյուրքական լեզվախմբին պատկանող լեզուներով[1]: Որոշ չափով դրանք ունեն մշակութային և պատմական ադաթներ: Թյուրքեր տերմինը ներկայացնում է մեծ էթնոլեզվային խմբեր, օրինակ՝ ադրբեջանցիները, ղազախները, թաթարները, ղրղզները, թուրքերը, թուրքմենները, ուզբեկները, ույղուրները և այլ ազգեր:
Բոլոր թյուրքական լեզուները ծագում են Միջին Ասիայից: Բայց ծագումից հետո թյուրքերը սկսեցին տարածվել գաղթման և նվաճման միջոցներով այլ ազգերի հողերին` այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, որտեղ գտնվում են ժամանակակից թուրքերը և ադրբեջանցիները, որոնց նախնիները քոչել են այստեղ Միջին Ասիայից և Ալթայից: «Թյուրք» տերմինը կարող է վերաբերվել ցանկացած թյուրքին, սակայն թուրք տերմինը վերաբերվում է միայն ազգությամբ թուրքերին:
Թյուրքերի ավանդական զբաղմունքը եղել է և որոշ ազգերի մոտ դեռ գույություն ունի քոչվոր անասնապահությունը, իսկ որտեղ հողերը դրա համար լավ չեն, նրանք զբաղվում են հողագործությամբ:
Կարևոր է իմանալ, որ ժամանակակից թյուրքերը հին թյուրքերի ուղիղ ժառանգորդները չեն: Շատ թյուրքալեզու էթնոսներ, որոնք կոչվում են «թյուրքեր», դարեր առաջ կազմվել են թյուրքակական մշակույթի և լեզվի ազդեցությամբ Եվրասիայում այլ էթնոսների հետ խառնվելուց: Պետք է հասկանալ, որ կան թյուրքեր և թյուրքական ազգեր (հին թյուրքերի ժառանգները) և կան թյուրքալեզու ազգեր, որոնք հին թյուրքերի իրական ժառանգները չեն, սակայն ընդունել են նրանց լեզուն և մշակույթը չափազանց կերպով:
[խմբագրել] Պատկերսրահ
-
Շաման Տուվայից
[խմբագրել] Այզելեք նաև
|
|
|
|---|---|
| Ադրբեջանցիներ | Ալթայցիներ | Բալկարցիներ | Գագաուզներ | Դոլղաններ | Դեղին ույգուրներ | Ղազախներ Ղարափափախներ | Կարաչաևցիներ | Քաշքայցիներ | Ղրիմի թաթարներ | Ղրիմչակներ | Քումանդինցիներ | Ղումիքներ Ղրղզներ | Նոգայներ | Սալարներ | Թաթարներ | Թելենգիթներ | Թելեութներ | Թոֆալարներ | Թրուհմեններ | Թուբալարներ | Տուվինցիներ | Թուրքեր | Թուրք-մեսխեթիններ | Թուրքմեններ | Թուրքամաններ | Ուզբեկներ | Ույգուրներ | Խակասներ | Չելկանցիներ | Չուվաշներ Չուլիմցիներ | Շորցիներ | Յուրյուքներ | Յակութներ | Ղարակալպակներ |
[խմբագրել] Ծանոթարություն
- ↑ Turkic people, Encyclopædia Britannica, Online Academic Edition, 2008