Նիկիայի կայսրություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Նիկիա | |||
| Լեզու | Հունարեն | |||
| Ազգություն | Հույներ | |||
| Կրոն | Ուղղափառություն | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | Միապետություն | |||
| Դինաստիա | Լասկարիդներ | |||
| Պետության գլուխ | Կայսր | |||
| Պատմություն | ||||
| - Անջատումը Բյուզանդիայից | 1204 թ. | |||
| - Կոստանդնուպոլսի վերանվաճումը | 1261 թ. | |||
Նիկիայի կայսրություն կամ Նիկիայի հռոմեական կայսրություն (հուն.՝ Βασιλεία τῶν Ῥωμαίων), 1204 թ-ին խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի նվաճման հետևանքով, Բյուզանդիայի տարածքում ստեղծված կայսրություն: Նիկիայի կայսրությունը Բյուզանդիայի իրավահաջորդ պետություններից ամենահզորն ու խոշորն էր: Այն մոտ կես դար հաջող պայքարում էր բոլոր արտաքին թշնամիների, հատակապես` թուրքերի դեմ: 1261 թ-ին Նիկիայի կայսրությունը վերանվաճեց Կոստանդնուպոլիսը, որով էլ վերածնվեց Բյուզանդական կայսրությունը: Կայսրության մայրաքաղաքն էր Նիկիան: