Աքքադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջագետքի պետությունները մոտ մ.թ.ա. 2300թ.

Աքքադ, հնագույն պետություն Միջագետքում մ.թ.ա. XXIV-XXIIդդ.-ում: Հիմնադրել է սեմացի հողագործ Շառում-Քենը (Սարգոն): Նրան հաջողվում է ջախջախել շումերական քաղաք-պետություններին և իրեն ենթարկել ողջ Միջագետքը: Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի Ասորիք, Հայկական Լեռնաշխարհ: Նրա որդիների կառավարման ժամանակ Աքքադը թուլանում է: Երկիրը վերստին հզորանում թոռան` Նարամ-Սուենի կառավարման ժամանակ: Նա վերատիրում է ողջ Միջագետքին, արշավանքներ է ձեռնարկում դեպի Իրան, Ասորիք, Փոքր Ասիա, Հայկական Լեռնաշխարհ: Իր կառավարման վերջին շրջանում արյունալի պատերազմների մեջ է մտնում Կուտիների գլխավորած Հակաաքքադական համադաշնության դեմ և պարտվում: Նրա որդի Շար-Կալի-Շարին կենաց և մահու կռիվներ է մղում կուտիների դեմ: Նրա մահից շատ չանցած կուտիները նվաճում են Աքքադը և ազատագրում Շումերը սեմական բռնատիրությունից:

Աքքադի արքայացանկ [խմբագրել]