Ասորեստան
|
||||
| Քարտեզ | ||||
|
[[|]] |
||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Նինվե Աշշուր |
|||
| Լեզու | Աքքադերեն, Ասորերեն | |||
| Ազգություն | Ասորեստանցիներ, Խուրիներ | |||
| Կրոն | Բազմաստվածություն | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | Միապետություն | |||
| Պետության գլուխ | Թագավոր | |||
| Պատմություն | ||||
| - Հիմնադրվեց [[]] կողմից | Մ.թ.ա. 21-րդ դար | |||
| - Գրավվում է Նոր Բաբելոնի Թագավորության, Մարաստանի և Հայաստանի կողմից | Մ.թ.ա. 605 | |||
Ասորեստան- հնագույն սեմական պետություն Հյուսիսային Միջագետքում մ.թ.ա. XX-VIIդդ.: Ասորեստանի առաջին հզորացումը եղել է Շամշի-Ադադ I-ի կառավարման ժամանակ, երբ նա միավորեց ողջ Հյուսիսային Միջագետքն իր իշխանության ներքո: Իր մահից շատ չանցած Ասորեստանն ընկավ նախ Բաբելոնի, ապա Միտաննիի հայկական պետության ենթակայության տակ: Ասորեստանի նոր վերելքը սկսվեց մ.թ.ա. XIV-րդ դարի երկրորդ կեսին Աշուր-Ուբալիտ I-ի կառավարման շրջանում: Նա և իր հաջորդները ոչնչացրին Միտաննին, տիրեցին ողջ Հյուսիսային Միջագետքին, Սիրիային, արյունալի պատերազմների մեջ մտան Բաբելոնի Միջին Թագավորության հետ: Այդ ժամանակներում սկսվեցին ասորեստանյան արքաների աշրավանքները դեպի Հայկական Լեռնաշխարհ, Նաիրիի դեմ: Մ.թ.ա. XII-XIդդ. արամեացիների արշավանքները ժամանակավորապես թուլացրեցին Ասորեստանը: Երկրի նոր հզորացումը սկսվեց Ադադ-Ներարի II-ի կառավարման շրջանում: Ասորեստանը նորից տիրեց Սիրիային և Փյունիկիային, գրավվեց նաև Բաբելոնը: Մ.թ.ա. IX-րդ դարից սկսվեցին Ուրարտուի և Ասորեստանի միջև պատերազմները: Ասորեստանն իր հզորության գագաթնակետին հասավ մ.թ.ա. VIII-րդ դարի երկրորդ կես-մ.թ.ա. VII-րդ դարի առաջին կես ժամանակահատվածում: Ուրարտուն չկարողացավ պահպանել տարածաշրջանի առաջին տերության կարգավիճակը: Ասորեստանյան Կայսրությունը ձգվում էր Եգիպտոսից մինչև Արևմտյան Իրան և Էլամից մինչև Փոքր Ասիա: Բայց այն արդեն իրեն սպառել էր անընդհատ պատերազմների և ենթակա ժողովուրդների նկատմամբ դաժան քաղաքականության հետևանքով: Ասորեստանը կործանվեց Մարաստանի արքա Կիաքսարի, Բաբելոնի արքա Նաբուպալասարի և հայոց տիրակալ Պարույրի կողմից մ.թ.ա. 612թ. Ասորեստանի վերջին զորքերը ջախջախվեցին մ.թ.ա. 605թ. Կարքեմիշի մոտ:
[խմբագրել] Ասորեստանյան արքաների անվանացանկ
- Պուզուր-Աշշուրի Հարստություն
- Պուզուր-Աշշուր I մ.թ.ա. XXդ սկիզբ
- Շալիմախում
- Իլուշումա մ.թ.ա.մոտ 1945թ
- Էրիշում I մ.թ.ա. 1940-1901
- Իկունում մ.թ.ա. մոտ 1885
- Շառումքեն I
- Պուզուր-Աշշուր II
- Նարամ-Սուեն
- Էրիշում II
- Շամշի-Ադադի Հարստություն
- Շամշի-Ադադ I մ.թ.ա. 1813-1781
- Իշմե-Դագան I մ.թ.ա. 1781-1757
- Մուտ-Աշկուր
- Ռիմուշ
- Ասինում
- Պուզուր-Սուեն
- Աշշուր-դուգուլ
- Աշշուր-ապլա-իդդին
- Նացիր-Սին
- Սին-նամիր
- Իպկի-Իշտար
- Ադադ-ցալուլու մ.թ.ա. մոտ 1700
- Ադասի
- Բելուբանի
- Լիբայա
- Շարմա-Ադադ I
- Իպտար-Սին
- Բազայա
- Լուլլայա
- Կիդին-Նինուա մ.թ.ա. 1633-1620
- Շարմա-Ադադ II
- Էրիշում III
- Շամշի-Ադադ II
- Իշմե-Դագան II
- Շամշի-Ադադ III
- Աշշուր-Ներարի I
- Պուզուր-Աշշոուր III մ.թ.ա. XVIդ. վերջ
- Էլիլ-Նացիր I
- Նուրիլի մ.թ.ա. 1484-1472
- Աշշուր-շադունի մ.թ.ա. 1472
- Աշշուր-ռաբի I մ.թ.ա. 1472-1452
- Աշշուր-նադին-ահհե I մ.թ.ա. 1452-1432
- Էլիլ-նացիր II մ.թ.ա. 1432-1427
- Աշշուր-ներարի II մ.թ.ա. 1426-1420
- Աշշուր-բել-նիշեշու մ.թ.ա. 1419-1411
- Աշշուր-ռիմ-նիշեշու մ.թ.ա. 1410-1403
- Աշշուր-նադին-ահհե II մ.թ.ա. 1402-1393
- Էրիբա-Ադադ I մ.թ.ա. 1392-1366
- Աշշուր-ուբալիտ I մ.թ.ա. 1365-1330
- Էլիլ-ներարի I մ.թ.ա. 1329-1320
- Արիկդենիլի մ.թ.ա. 1319-1308
- Ադադ-ներարի I մ.թ.ա. 1307-1275
- Շուլմանու-աշարեդ I մ.թ.ա. 1274-1245
- Թուկուլթի-Նինուրթա I մ.թ.ա. 1244-1208
- Աշշուր-նադին-ապալ մ.թ.ա. 1207-1204
- Աշշուր-ներարի III մ.թ.ա. 1203-1198
- Էլիլ-կուդուրի-ուցուր մ.թ.ա. 1197-1193
- Նինուրթա-ապիլ-էկուրյուու մ.թ.ա. 1192-1180
- Աշշուր-դան I մ.թ.ա. 1179-1134
- Նինուրթա-թուկուլթի-Աշշուր մ.թ.ա. 1134
- Մութաքիլ-Նուսկու մ.թ.ա. 1133
- Աշշուր-ռեշ-իշի I մ.թ.ա. 1133-1116
- Թուկուլթի-ապալ-էշառա I մ.թ.ա.1115-1077
- Աշարեդ-ապալ-էկուր մ.թ.ա. 1076-1075
- Աշշուր-բել-կալա I մ.թ.ա. 1074-1057
- Էնլիլ-ռաբի
- Աշշուր-բել-կալա II
- Էրիբա-Ադադ II մ.թ.ա. 1056-1055
- Շամշի-Ադադ IV մ.թ.ա. 1054-1051
- Աշշուր-նացիր-ապալ I մ.թ.ա. 1050-1032
- Շուլմանու-աշարեդ II մ.թ.ա. 1031-1020
- Աշշուր-ներարի IV մ.թ.ա. 1019-1014
- Աշշուր-ռաբի II մ.թ.ա. 1013-973
- Աշշուր-ռեշ-իշի II մ.թ.ա. 972-968
- Թուկուլթի-ապալ-էշառա II մ.թ.ա. 967-935
- Աշշուր-դան II մ.թ.ա. 934-912
- Ադադ-ներարի II մ.թ.ա. 911-891
- Թուկուլթի-Նինուրթա II մ.թ.ա. 890-884
- Աշշուր-նացիր-ապալ II մ.թ.ա. 883-859
- Շուլմանու-աշարեդ III մ.թ.ա. 858-824
- Շամշի-Ադադ V մ.թ.ա. 823-811
- Ադադ-ներարի III մ.թ.ա. 810-783
- Շուլմանու-աշարեդ IV մ.թ.ա. 782-773
- Աշշուր-դան III մ.թ.ա. 772-755
- Աշշուր-ներարի V մ.թ.ա. 754-745
- Թուկուլթի-ապալ-էշառա III մ.թ.ա. 744-727
- Շուլմանու-աշարեդ V մ.թ.ա. 726-722
- Շառումքեն II մ.թ.ա. 721-705
- Սին-ահհե-էրիբա մ.թ.ա. 704-681
- Աշշուր-ահ-իդդինա մ.թ.ա. 680-669
- Աշշուր-բանու-ապլի մ.թ.ա. 668-627
- Աշշուր-էթել-իլանի մ.թ.ա. 627-624
- Սին-շումու-լիշիր
- Սին-շարի-իշկուն մ.թ.ա. մինչև 612
- Աշշուր-ուբալիտ II մ.թ.ա. 611-609