Կորդովայի խալիֆայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորդովայի խալիֆայություն
خلافة قرطبة
 Կորդովայի Էմիրատ 929 - 1031 Տաիֆա 
Կորդովա (Տաիֆա) 
Քարտեզ

Califato de Córdoba - 1000 rus.svg
(1000)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կորդովա
Լեզու արաբերեն, մոսարաբերեն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն

Կորդովայի խալիֆայություն (արաբ․՝ خلافة قرطبة‎‎), ֆեոդալական պետություն Պիրենեյան թերակղզում, 929-1031 թվականներին, Կորդովա կենտրոնով։ Կազմվել է Կորդովայի արաբական ամիրայությունից։ Անընդհատ պատերազմներ է վարել թերակղզու հյուսիսում գտնվող քրիստոնեական պետությունների (Աստուրիա, Նավարա) դեմ։

Տնտեսության մեջ գերակշռել է խոշոր հողատիրությունը, զարգացել է առևտուրը։ Բարձր զարգացման են հասել մշակույթը և գիտությունը։ Արտադրողների հիմնական մասը գյուղացիությունն էր։ Օգտագործվել է ստրկական աշխատանքը։ Դիվանագիտական հարաբերություններ է ունեցել Բյուզանդիայի և Գերմանիայի հետ։ Երկպառակտչական պատերազմների հետևանքով տրոհվել է մանր ամիրայությունների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png