Միապետություն
Միապետություն, պետության կառավարման համակարգ, երբ իշխանության գլուխ կանգնած է մեկ անձնավորություն՝ միապետը։ Հաճախ միապետությունը ժառանգական է, հետևաբար տվյալ պետության իշխանությունը պատկանում է մեկ դինաստիայի։ Տարբերակվում են բավարձակ միապետական և սահմանադրական միապետական կարգեր։
Հին և Միջնադարյան Հայաստանում [խմբագրել]
Ըստ Մովսես Խորենացու հայոց առաջին միապետը եղել է Հայկյան տոհմից Պարույր Սկայորդին: Հայոց միապետը կրել է արքա կամ արքայից-արքա տիտղոսը, որը շատ դեպքերում եղել է հավասարազոր հռոմեական կեսարին կամ կայսրին: Հին Հայաստանի արքայատոհմերն են` Երվանդունիներ,Արտաշեսյաններ, Արշակունիներ, Միջնադարյան Հայաստանում` Բագրատունիներ, Արծրունիներ, Սյունիներ, Կյուրիկյաններ, Կիլիկիան Հայաստանում` Ռուբինյաններ, Հեթումյաններ,Լուսինյաններ:
5-9դդ. պետականության բացակայության պայմաններում հայոց միապետի դերի որոշ մասը իրենց վրա էին վերցնում Հայոց Մարզպանը, Հայոց Իշխանը, Հայոց Իշխանաց-իշխանը: Մեծ դեր ուներ այդպիսի պայմաններում հայոց կաթողիկոսը, հատկապես ուշ միջնադարում: Հայոց միապետը Հայաստանի միահեծան տիրակալն էր զորքերի գլխավոր հրամանատարը: Նա էր նշանակում և հանում պաշտոնից պետական գործակալությունների ղեկավարներին, քրիստոնեության ընդունումից հետո միջամտում կաթողիկոսի ընտրություններին, հայտարարում պատերազմ, կնքում դաշինք օտար պետությունների և ցեղերի հետ: Հայոց Միապետի իշխանությունը ժառանգական էր, իշխանությունն անցնում էր հորից ավագ որդուն: Եթե չկար արու ժառանգ, ապա գահը կարող էր անցնել նաև տոհմի իգական ներկայացուցիչներին:
Ավազակապետություն • Ավտոկրատիա • Արիստոկրատիա • Բացարձակ միապետություն • Բռնապետություն • Գերոնտոկրատիա • Դաշնություն • Դիարխիա • Դիկտատուրա • Եռապետություն • Թեոկրատիա • Ժողովրդավարություն • Իսլամիստական պետություն • Խորհրդարանական ժողովրդավարություն • Կեսարոպապիզմ • Կոնդոմնիում • Համադաշնություն • Հանրապետություն • Մերիտոկրատիա • Միակուսակցական պետություն • Միապետություն • Պարտիտոկրատիա • Պլուտոկրատիա • Պոնտիֆիկատ • Պոռնոկրատիա • Պսևդոկրատիա • Սահմանադրական միապետություն • Տեխնոկրատիա • Ունիտար պետություն • Քառապետություն • Օլիգարխիա • Օխլոկրատիա