Դե ֆակտո
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դե ֆակտո (de facto) լատիներեն եզրը բառացի նշանակում է «փաստացիորեն», «գործնականորեն» կամ «առկա»։ Հաճախ այն գործածվում է ի հակադրություն դե յուրե հասկացության, երբ խոսքը վերաբերում է օրենքների, կառավարության կամ (կատարման) տեխնիկայի։ Դե ֆակտո հասկացությունը ենթադրում է, որ տվյալ երևույթը (դեռևս) համընդհանուր ճանաչման և համաձայնության չի արժանացել։
Իրավաբանական ոլորտի քննարկումներում, դե յուրե եզրը մատնացույց է անում այն, թե ինչ է պահանջում օրենքը, մինչդեռ դե ֆակտո եզրը՝ այն, ինչ առկա է գործնականում, որոնք կարող են տարբեր լինել։
Քաղաքական դրություն մեկնաբանելիս դե ֆակտո և դե յուրե եզրերը օգտագործվում են համապատասխանաբար «փաստացի(որեն)» և «ֆորմալ» (ձևական(որեն)) նշանակություններով։