Արծրունիներ
| Արծրունիներ |
|||
|---|---|---|---|
| Արծրունիներ |
|||
| Երկիր` | Հայաստանի Էմիրություն |
||
| Տիրույթներ` | Վասպուրական, հետագայում Սեբաստիա | ||
| Ծագել են` | Տորք Անգեղից | ||
| Տիտղոս(ներ)` | Վասպուրականի Արքա | ||
| Հիմնադիր` | Վաչե Արծրունի | ||
| Մեծագույն ներկայացուցիչ` | Գագիկ Բ Արծրունի | ||
| Հիմնում` | 338 | ||
| Ավարտ` | 11-րդ դար | ||
| Ազգային պատկանելիություն` | Հայ | ||
| Դավանանք` | |||
Արծրունիներ, հայ նախարարական տոհմ։
Բովանդակություն |
Ծագում [խմբագրել]
Ըստ Մովսես Խորենացու, Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարն է, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ սպանելով հորը՝ պատսպարվել էր Հայաստանի Սիմ կոչվող լեռներում։ Սակայն ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների, Արծրունիների իշխանական տունը ծագում է Հայկ Նահապետից սերած Տորք Անգեղից: Արծրունիների նախնիները եկել են Աղձնիք նահանգի Մեծ Աղբակ գավառից:
Մեծ Հայք [խմբագրել]
Արտաշեսյան և Արշակունի Հայոց թագավորների օրոք Արծրունիները խաղում էին ռազմաքաղաքական կարևոր դեր։ Արծրունիների մրցակիցն էր Մարդպետունի նախարարական տոհմը։ Արշակունիների և Մարդպետների համագործակցությունը և վերջիններիս մրցապայքարը Արծրունիների դեմ, ինչպես և Պարսկաստանի տիրույթների սահմանակցությունը, պատճառ դարձան IV-րդ դարում Արծրունիների կենտրոնախույս և պարսկամետ քաղաքականության։ Արծրունիները ձգտել են Սասանյանների օգնությամբ բարձր դիրքի հասնել Մեծ Հայքում։ Բայց նմանօրինակ ակնկալությունները հող չեն գտել երկրում և Արծրունիները հուսախաբվելով, երես են թեքել Սասանյաններից:
Մարզպանական Հայաստան [խմբագրել]
Հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո Պարսից արքունիքը հավասարապես սպառնացել է թե՛ Արծրունիներին և թե՛ նրանց մրցակից Մարդպետունիներին։ Այս տոհմերը գերադասել են միավորվել՝ պարսից տիրապետությանը համատեղ դիմակայելու բնական մղումով։ Միավորումն ընթացել է Արծրունիների գերակայության ներքո և ավելի զորեղացրել նրանց։ 449–ի Արտաշատի ժողովին մասնակցող նախարարների և հոգևորականների մեջ էին նաև Արծրունիների ներկայացուցիչները։
Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը Ներշապուհ Արծրունին էր։ Ըստ Եղիշեի, Ավարայրի ճակատամարտում զոհվածների և հետագայում նահատակվածների թվում կային նաև Արծրունիներ։
Հայաստանի Էմիրություն [խմբագրել]
Արծրունիների ազդեցությունն ավելի է ուժեղացել արաբական տիրապետության շրջանում, երբ նրանք գլխավորել են Վասպուրականի պայքարը Արաբական խալիֆայության դեմ։ Թեև VIII-րդ դարի սկզբին Արծրունիները ծանր հարված ստացան արաբներից, բայց դարի կեսից նրանց հաջողվեց Բագրատունիներին դուրս մղել Վասպուրականից և այնտեղ հաստատել իրենց տիրապետությունը։ Արծրունիները մասնակցել են 774-775–ին Աբբասյանների խալիֆայության դեմ Հայաստանում ծավալած ժողովրդական ապստամբությունը։ Ապստամբությունից հետո Արծրունիները տիրեցին Ռշտունյաց նախարարության տիրույթները։ Արծրունիները Բագրատունիների հետ գլխավորել են խալիֆայության դեմ ուղված 851–ի [ժողովրդական ապստամբությունը։
Բագրատունյաց Հայաստան [խմբագրել]
Հայաստանում գերիշխանության հասնելու համար IX-րդ դարի 2-րդ կեսին ուժեղ մրցակցություն սկսվեց Արծրունիների և Բագրատունիների միջև։ Խալիֆայությունը ջանում էր սրել այն։ Բագրատունյաց թագավորության սկզբնաշրջանում Արծրունիների և Բագրատունիների միջև տեղի ունեցավ քաղաքական մերձեցում, բայց Գագիկ Արծրունու գահերեցության ժամանակ Արծրունիները դրսևորեցին անջատողական սուր հակումներ և 908–ին ստեղծեցին Վասպուրականի թագավորությունը։ Մինչդեռ Վասպուրականն ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ և մշտապես ենթակա էր դրսեկ ցեղերի ասպատակումներին։ 1021 թ-ին Արծրունիներից ոմանք տեղափոխվեցին Կիլիկիա։ Նրանց վերջին բեկորները սելջուկ–թուրքական և մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում Վասպուրականում շարունակեցին իրենց գոյությունը՝ ամփոփվելով Վանում և նրա շրջակայքում։
Գահացանկ [խմբագրել]
| Անունը | Տարեթվեր | Իշխել է | Նշումներ |
|---|---|---|---|
| Համազասպ Ա | մահ. 785 | 772—785 | Վասպուրականի իշխանը |
| Մերուժան Գ | Համազասպի եղբայրը | ||
| Գագիկ Ա | |||
| Համազասպ Բ | մահ. 836 | Գագիկ Ա-ի որդին | |
| Աշոտ | մահ. 875 | 859—875 | Համազասպ Բ-ի որդին |
| Գրիգոր-Դերենիկ | մահ. 885 | 875—885 | Աշոտի որդին |
| Սարգիս-Աշոտ | մահ. 904 | 885—904 | Գրիգորի որդին |
| Գագիկ Բ Արծրունի Գագիկ-Խաչիկ |
մահ. 943 | 904—943 | Գրիգորի որդին 908-ից — Վասպուրականի թագավոր |
| Գուրգեն | Գրիգորի որդին | ||
| Դերենիկ-Աշոտ | մահ. 959 | 943—959 | Գագիկ Բ-ի որդին |
| Աբուսահլ-Համազասպ | մահ. 972 | 959—972 | Գագիկ Բ-ի որդին |
| Աշոտ-Սահակ | մահ. 991 | 972—991 | Աբուսահլ-Համազասպի որդին |
| Գուրգեն-Խաչիկ | մահ. 1003 | 991—1003 | Աբուսահլ-Համազասպի որդին |
| Սենեքերիմ | մահ. 1026 | 968—1021 | Աբուսահլ-Համազասպի որդին |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |