Մովսես Խորենացի
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
| Այս հոդվածի տոնը կամ ոճը կարող են Վիքիփեդիայի չափանիշներին չհամապատասխանել: Առանձնահատուկ մտահոգությունները գուցե քննարկման էջում գտնվեն: Տես Վիքիփեդիայի ոճական ուղեցույցը առաջարկումների համար: |
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
Մովսես Խորենացի (5-րդ դար), Ոսկե Դարի գրող-պատմիչ, լայնատարած համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ պատմահայր։
Հայ գրավոր մշակույթի պատմության մեջ առանձնանում է Մովսես Խորենացու հմայիչ կերպարը: Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ: Հայ սերունդները միշտ ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր և այլ պատվանուններով:
Բովանդակություն |
[խմբագրել] Կյանքը
Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, Տարոն գավառի Խորնի գյուղում: Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից: 431 թ. Հետո` հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան ուրիշ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Սլեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, դիցաբանություն, պատմություն: Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին, լինում են Հռոմում, ապա մեկնում են Աթենք և ձմռանը այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ. Փետրվաից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»: Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորոնացին եռանդագին զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր: Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան:
[խմբագրել] Աշխատություններ
[խմբագրել] Պատմություն Հայոց
Միջնադարյան ձենռագրերը Մովսես Խերոնացուն հատկացնում են ինքնուրույն և թարգմանական մի շարք երկեր՝ ճառեր, թուղթ, ներբողյան, հոգևոր երգեր՝ շարականներ, քերականական, փիլիսոփայական աշխատանքներ, թարգմանություններ: Բայց նրա մատենագրական վաստակի թագ ու պսակը «Պատմություն Հայոց» երկն է, որը նա գրել է Իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով:
