Եղիշե
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եղիշե (400-480) հայ գրականության Ոսկեդարի գրող պատմագիր։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Այս պատմիչի մասին քիչ բան գիտենք, այն քիչն էլ մեզ հասցրել է ավանդությունը, որի համաձայն Եղիշեն եղել է վարդապետ Սահակի և Մաշտոցի կրտսեր աշակերտներից: Եղիշեն սկզբնական կրթությունը ստացել է հայրենիքում, նորաբաց դպրոցներում հայերենի հետ սովորել է նաև հունարեն, ասորերեն և պարսկերեն: Ապա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կողմից մի խումբ այլ աշակերտների հետ 432-433 թթ ուղարկվել է Ալեքսանդրիայի հռչակավոր համալսարան: Մի քանի տարի այնտեղ սովորելուց հետո 441-442 թթ վերադարձել է Հայաստան՝ ստանալով վարդապետական աստիճան: Եթե ընդունենք, որ Եղիշեն Ալեքսանդրիա մեկնելիս եղել է 24-25 տարեկան հասակում, ապա նա պետք է ծնված լինի 410-415 թթ ժամանակամիջոցում: Հայրենիք վերադառնալով՝ ըստ ավանդապատման, դարձել է Վարդան Զորավարի գրագիրը, 451 թ հայոց ազատագրական պայքարի՝ Ավարայրի հերոսամարտի ժամանակակիցն ու մասնակիցն է եղել: Հայտնի է, որ հայոց պատերազմից հետո Եղիշեն դարձել է մենակյաց և ճգնավոր՝ մեկուսանալով Մոկաց լեռներում` մի քարայրում, որը հետագայում կոչվել է «Եղիշեի Այր»: Հենց այդտեղ էլ գրել է «Վարդանի և Հայոց Պատերազմի Մասին» երկը և աստվածաբանական բնույթի աշխատություններ: Մահացել է խոր ծերության հասակում, ենթադրաբար 470-475 թթ միջև ընկած ժամանակամիջոցում:
Աշխատություններ [խմբագրել]
Եղիշեի ամենահայտնի ստեղծագործությունն է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» («Վասն Վարդանայ և հայոց պատերազմի»), որի պատմական հիմք է ծառայել 5-րդ դարում հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ և առանձնապես 450-451 թվականներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած հերոսական ապստամբությունն ու Ավարայրի Ճակատամարտը։ «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» մատյանի շնորհիվ Եղիշեն իր հետևորդների կողմից կոչվել է «Ոսկեբերան»: Եղիշեի գիրքը սկզբնաղբյուր է դարձել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի համար:
Նա իր պատմությունը գրել է քահանա Դավիթ Մամիկոնյանի պատվերով, և ավարտել է մոտ (458-464) թթ: Եղիշեի երկը սովորական պատմություն չէ, այլ վկայաբանական բնույթի պատմական դյուցազներգություն: Եղիշեի նպատակը, ինչպես ինքը գրում է, հույս և քաջություն ներշնչել սիրելիների համար: Իր այս երկի աղբյուրը ինքն է, քանի որ իրենից առաջ որևէ գիրք չի եղել Վարդանանց պատերազմի հետ կապված: Եղիշեն ազատագրական շարժումը դիտում է որպես հայրենիքի և եկեղեցու հարատևումը պահպանող շարժում: Բայց քանի որ ուժերը անհավասար էին, ուստի հայերի ազատագրական պայքարը պետք է դառնար նահատակության, ասինքն՝ հանուն հավատի զոհաբերություն: Երբ Եղիշեն ասում է հասկացված մահը անմահություն է, նկատի ունի հանուն հավատի և հայրենիքի իրեն զոհաբերելը, նա գտնում է որ նախարարների միասնության դեպքում Հայաստանը կարող է դառնալ հզոր, պահպանել իր անկախությունը, ուստի նա իր ոսկեղենիկ մատյանում միասնության կոչ է անում, և նշում է, որ միաբանությունը՝ «Մայր է բարյաց», իսկ անմիաբանությունը ծնում է չարիքներ: Եղիշեն կարծում է որ երկրում պետք է առաջնություն ունենան հոգևոր առաջնորդները, եկեղեցին:
Էջեր համացանցում [խմբագրել]
- Հատվածներ Եղիշեի ՎԱՐԴԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ երկից
- Եղիշեի երկի ռուսերեն թարգմանությունը («Слово о войне Армянской»)
- Նալբանդյան, Վ. Ս. Եղիշե. Պատմա-բանասիրական հանդես, № 2 . էջեր 210-225
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
|||||||