Տերտուղիանոս
Քվինտոս Սեպտիմիոս Ֆլորենս Տերտուղիանոս (լատիներեն՝ Quintus Septimius Florens Tertullianus, 155/165, Կարթագեն — 220/240, նույն տեղում), վաղքրիստոնեական նշանավոր աստվածաբան, շուրջ 40 երկերի հեղինակ, որոնցից մեզ են հասել 31-ը: Առաջին քրիստոնյա հեղինակն է, որը մեծ թվով ստեղծագործություններ է թողել լատիներեն լեզվով: Սկիզբ է տվել լատինական հայրաբանական դպրոցին և եկեղեցական լատիներենին, ինչի համար ստացել է «լատինական քրիստոնեության հայր» անունը: Նրան է վերագրվում է «Հավատում եմ, քանի որ անհեթեթ է» արտահայտությունը, որն իրականում Տերտուղիանոսի «Քրիստոսի մամնի մասին» երկից մի հատվածի հարասություն է. Եվ Աստծո Որդին մահացել է՝ դա անառարկելի է, քանի որ անհեթեթ է: Եվ թաղվել ու հարություն է առել, դա կասկածի ենթակա չէ, քանի որ անհնարին է (Et mortuus est dei filius: prorsus credibile est, quia ineptum est. Et sepultus resurrexit: certum est, quia impossibile, De Carne Christi, 5.4):