Աստված
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստված ստեղծում է Ադամին (16-րդ դար Միքելանջելո)
Աստված, միաստվածական կրոններում համարվում է նյութական աշխարհի արարիչը և տիեզերքի կառավարիչը։ Աստված գերբնական անձ է համարվում երեք մեծ կրոննում՝ քրիստոնեության, հուդայականության և իսլամի մեջ։ Այլ կրոններում, մասնավորապես պանթեիզմում՝ Աստված տիեզերքը կառավարող ուժ է, առանց որոշակի դեմքի։
Քրիստոնեության մեջ, Հիսուս Քրիստոսը համարվում է Աստծո որդին և հաճախ նույնացվում է Աստծո հետ։