Կյուրեղ Երուսաղեմացի
Կյուրեղ Երուսաղեմացի (հունարեն՝ Κύριλλος Α΄ Ἱεροσολύμων) (մոտ 313 – 386), աստվածաբան, եկեղեցական գործիչ, ընդհանրական եկեղեցու հայր, Հայոց և ընդհանրական եկեղեցիների սուրբ: Եղել է Երուսաղեմի եպիսկոպոս: Հետապնդվել է Արիոսականության կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական իր աթոռին։ Մասնակցել է 381թ. Կոստանդնուպոլսի Ա տիեզերական ժողովին։ Կյուրեղի քարոզներն ու ճառերը միջնադարում թարգմանվել են նաև հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սուրբ Խաչի երևման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում։ Առավել հայտնի է նրա «Կոչումն ընծայութեան» գրվածքը, որը նախատեսված է մկրտության պատրաստվողների կողմից ընթերցվելու համար:
Կյուրեղ Երուսաղեմացու անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ՝ Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը։