Արիոսականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արիոսականություն — հերետիկոսական ուսմունք քրիստոնեությունում, տարածում է ունեցել IVVI-րդ դարերում: Անունը ստացել է իր ստեղծողից, Ալեքսանդրիայի ակնառու քահանաներից մեկի` Արիոսից (հին հունարեն՝ Ἄρειος, մահացել է 336թ.): Արիոսը դավանում էր, որ Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ, Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստվածն է: Որդին առաջացել է ոչ թէ Հոր էությունից, այլ ոչնչից: րդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ ինչպես Հայրը, այլ այլաայլելի, ինչպես արարածները:

Արիոսականության քննման նպատակով 325թ. հրավիրվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որը դատապարտել է այն, ճանաչել ոչ-ուղղափառ:

[խմբագրել] Աղբյուրներ

  • Հայ եկեղեցու պատմություն, Էջմիածին, 2002:
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով