Տիեզերական ժողովներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ecumenical Councils.jpg

Տիեզերական ժողովներ (հունարեն՝ Σύνοδοι Οικουμενικαί, լատիներեն՝ Oecumenicum Concilium), քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականության ընդհանրական ժողովներ, որոնց ընթացքում քննարկվում և որոշումներ են ընդունվում դավանաբանական և եկեղեցական կյանքի այլ բնագավառներին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: Տիեզերական ժողովները նվիրված են եղել դավանության, հավատքի մաքրության և ուղղափառության պաշտպանության, աղանդավորների դեմ պայքարի խնդիրներին[1]: Տիեզերական ժողովների որոշումները պարտադիր են կատարման դրանց հեղինակությունն ընդունող բոլոր եկեղեցիների համար:

Տեղական եկեղեցական ժողովներ անցկացվել են քրիստոնեության սկզբնավորման առաջին դարերից սկսած: Մ.թ. III դարում նահանգի եպիսկոպոսների ժողովները արդեն լայն տարածում են ստանում՝ ընկալվելով որպես եկեղեցուն առնչվող խնդիրների լուծման սովորական միջոց: Տիեզերական ժողովներ գումարելը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը 313թ. Միլանի հրովարտակով դադարեցրեց քրիստոնյաների հալածանքները և թույլատրեց քրիստոնեություն բացահայտ դավանումը: Տիեզերական հռչակված և ճանաչված առաջին եկեղեցական ժողովը գումարվեց 325թ. Նիկիա քաղաքում՝ նույն կայսեր նախաձեռնությամբ: Հետագայում էլ Տիեզերական ժողովները հաճախ գումարվում էին բյուզանդական կայսրերի հրավերով:

Բովանդակություն

Տիեզերական ժողովների հատկանիշները[խմբագրել]

Ուսումնասիրողները առանձնացնում են Տիեզերական ժողովներին հատուկ ներքին և արտաքին հատկանիշներ

Տիեզերական ժողովների արտաքին հատկանիշներին են վերաբերվում՝

  • ժողովում մասնակցության աշխարհագրական լայն ընգրկվածությունը, դրանում հնարավորինս մեծ թվով տեղական եկեղեցիների ներկայացուիչների մասնակցությունը.
  • ժողովի հրավիրման կարգի, մասնակիցների կազմի, վարման և որոշումների ընդունման համապատասխանությունը սահմանված եկեղեցական կանոններին.
  • ժողովի որպես Տիեզերական ճանաչումը հնարավորինս մեծ թվով տեղական եկեղեցիների կողմից, այդ թվում այն եկեղեցիների, որոնք տվյալ ժողովին պատվիրակ չեն ուղարկել:

Տիեզերական ժողովների ներքին հատկանիշներն են՝

  • ժողովի համապատասխանությունը Սուրբ Գրքի ճշմարտություններին, առաքելական ավանդությանը, նախորդ բոլոր Տիեզերական ժողովների դավանության ու կանոններին.
  • բոլոր տեղական ժողովների կողմից դավանվող սկզբունքների միահամուռ արտահայտումը.
  • միայն Տիեզերական ժողովին հատուկ օրենսդիր գործունեություն (Հավատո հանգանակների կազմում և դավանության շարադրում):

Տիեզերական ժողովն անսխալականությամբ է օժտված դավանանքի և խրատաբանության հետ կապված խնդիրների լուծման հարցում, քանի որ այն ճանաչվում է որպես Տիեզերական եկեղեցու մարմին, որն ուղղորդվում է Սուրբ Հոգու կողմից, իսկ նրա որոշումները ներշնչված են Սուրբ Հոգու կողմից: Տիեզերական ժողովների նախատիպը Քրիստոսի առաքյալների մասնակցությամբ 51թ. Երուսաղեմում տեղի ունեցած ժողովն է, որի որոշումները սկսվում են հետևյալ կերպ՝ «Հաճելի թվաց Սուրբ Հոգուն եւ մեզ» (Գործք 15.28):

Տիեզերական ժողովների ցանկը[խմբագրել]

Քրիստոնեական տարբեր եկեղեցիներ Տիեզերական են ճանաչում տարբեր թվով ժողովներ: Հայ Առաքելական եկեղեցին՝ այլ Արևելեյան ուղղափառ եկեղեցիների հետ միասին, ընդունում է միայն երեք Տիեզերական ժողովների հեղինակությունը՝

Վերոնշյալ ժողովների ընթացքում ընդունած աստվածաբանական-քրիստոսաբանական սկզբունքները կազմում են Հայ եկեղեցու դավանաբանության հիմքը:

Ռուս ուղղափառ եկեղեցին Տիեզերական է ճանաչում յոթ ժողովները, վերոնշյալ երեքին գումարելով հետևյալ չորսը՝

Կաթոլիկ եկեղեցին որպես Տիեզերական ժողովներ ընդունում է 21-ը, վերոնշյալ յոթին գումարելով հետևյալ 14-ը՝

  • VIII – Կ. Պոլսի IV ժողով (869–870թթ)
  • IX – Լատերանի I ժողով (1123թ)
  • X – Լատերանի II ժողով (1139թ)
  • XI – Լատերանի III ժողով (1179թ)
  • XII – Լատերանի IV ժողով (1215թ)
  • XIII – Լիոնի I ժողով (1245թ)
  • XIV – Լիոնի II ժողով (1274թ)
  • XV – Վիենի ժողով (1311–12թթ)
  • XVI – Կոստանցի ժողով (1414–18թթ)
  • XVII – Բազելի ժողով (1431–49թթ)
  • XVIII – Լատերանի V ժողով (1512–17թթ)
  • XIX – Տրիդենտի (Տրիենտի) ժողով (1545–1563թթ)
  • XX – Վատիկանի I ժողով (1869–70թթ)
  • XXI – Վատիկանի II ժողով (1962–65թթ)

Հղումներ[խմբագրել]

Արտաքինն հղումներ[խմբագրել]

Համլետ Դավթյան, ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԻ ԹՎԱՑՅԱԼ ԻՆՔՆՈւՐՈւՅՆՈւԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈւՐՋԸ

Տես նաև[խմբագրել]