Վարդանանց պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդանանց պատերազմ (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451)
Թվական 449-451 թթ.
Վայր Մեծ Հայք
Պատճառ Հայերի կրոնափոխ լինելու պահանջ
Արդյունք Հայկական բանակի ռազմական հաղթանակ, կրոնափոխության պահանջի վերացում
Հակառակորդներ
Հայոց մարզպանություն Պարսից թագավորություն
Հրամանատարներ
Վարդան Մամիկոնյան Հազկերտ II
Կողմերի ուժեր
մոտ 100,000[փա՞ստ] մոտ 300,000[փա՞ստ]
Ռազմական կորուստներ
մոտ 50.000[փա՞ստ] մոտ 170.000[փա՞ստ]


Վարդանանց պատերազմ (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451), Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի բարձրացրած ապստամբություն, հայության հասարակական գիտակցության կողմից ընկալվում է որպես հանուն հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու հայ ժողովրդի պայքար: Դրան հակառակ` Պարսից թագավորությունը նպատակ էր դրել հավատափոխ անել հայերին և հասնել նրանց ձուլմանը պարսիկների հետ: Պատերազմի վճռական՝ Ավարայրի ճակատամարտի (451թ. մայիսի 26) ելքն անորոշ էր, սակայն ապստամբության ղեկավար՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի զոհվելու պատճառով հայկական զորքը ցրվեց: Ապստամբության արդյունքում պարսիկները թուլացրեցին իրենց հակահայկական քաղաքականությունը և հրաժարվեցին հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն հավատափոխ անելու իրենց ծրագրերից:

Հիմնական իրադարձություններ [խմբագրել]

442-449 - Հայոց այրուձիու տեղափոխում Պարսից թագավորության արևելք
449 գարուն - Հավատափոխության պահանջ և դրա մերժում
449 ամառ - Հայ նախարարների այցը Տիզբոն, կեղծ հավատափոխությունը և վերադարձը Հայաստան
449 սեպտեմբերի վերջ – Անգղ ամրոցի ճակատամարտ
449 հոկտեմբերի սկիզբ - Արտաշատի ճակատամարտ
449 հոկտեմբեր - նոյեմբեր - Պարսից կայազորների ոչնչացում
450 օգոստոս – Ատրպատականի ասպատակումը հայերի կողմից
450 հոկտեմբեր – Խաղխաղի ճակատամարտ
450 հոկտեմբեր – Դերբենդ ամրոցի գրավում
450 նոյեմբերի վերջ – Որոտ ամրոցի և Վասակաբերդի գրավում
451 մայիսի կես – Զարավանդ գավառի առաջին ճակատամարտ
451 մայիսի կես – Զարավանդ գավառի երկրորդ ճակատամարտ
451 մայիսի 26 – Ավարայրի ճակատամարտ
451 մայիսի 29-31 – Անգղ ամրոցի ճակատամարտ (451)
451 հունիսի սկիզբ – Փայտակարանի ու Ատրպատականի ասպատակումը հոների կողմից
451 հունիսի սկիզբ – Սյունիքի ճակատամարտ
451 հունիսի կես – Կապույտ ամրոցի ճակատամարտ
451 հունիս կես – Հյուսիսային Միջագետքի ասպատակումը հայերիկողմից[փա՞ստ]
451 հունիսի վերջ – Արմազիի ճակատամարտ
451 հունիսի վերջ – Որջնհաղի ճակատամարտ
451 հունիսի վերջ – Հաշտությանկնքում[փա՞ստ]

Տես նաև [խմբագրել]

Մարզպանական Հայաստանի II ապստամբություն
Մարզպանական Հայաստանի III ապստամբություն
Մարզպանական Հայաստանի IV ապստամբություն
Մարզպանական Հայաստանի V ապստամբություն
Մարզպանական Հայաստանի VI ապստամբություն
Մարզպանական Հայաստանի VII ապստամբություն

Գրականություն [խմբագրել]