Վաղինակ Սյունի (5-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղինակ Սյունի
Մեծ Հայքի Սյունիք աշխարհը
(5-րդ) Սյունիքի տեր
401 - 410
Նախորդող Սամ Գնթունի
Հաջորդող Վասակ Սյունի
 
Ծննդյան օր 4-րդ դար
Ծննդավայր Շաղատ, Ծղուկք, Սյունիք, Մեծ Հայք
Վախճանի օր 410
Վախճանի վայր Շաղատ, Ծղուկք, Սյունիք, Մեծ Հայք
Դինաստիա Սյունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Անդովկ Բ Սյունի
Մայր անանուն Մամիկոնյան
Զավակներ Վարազվաղան Սյունի

Վաղինակ Սյունի (4-րդ դար, Շաղատ, Ծղուկք, Սյունիք, Մեծ Հայք - 410, Շաղատ, Ծղուկք, Սյունիք, Մեծ Հայք), հայ նախարար Մեծ Հայքում, Սյունյաց աշխարհի տանուտերը (401-410), Անդովկ Սյունու որդին, Բաբիկի, Սամի և Հայոց թագուհի Փառանձեմի եղբայրը, Վասակ Սյունու հորեղբայրը, Վարազվաղանի հայրը, Սյունիների նախարարական տոհմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղինակ Սյունու ծննդյան թվականն անհայտ է։ Ծնվել է 4-րդ դարում, Սյունյաց նահապետ Անդովկ Սյունու և Վաչե Մամիկոնյանի դստեր ընտանիքում։ 401 թվականին, որպես Սյունյաց իշխան հաջորդել է ավագ եղբորը՝ Բաբիկին փոխարինած Սամ Գնթունուն։ Աջակցել Մեսրոպ Մաշտոցին՝ Սյունիքիում լուսավորություն տարածելու գործում։ Պարսկաստանում, որպես պատանդ մնացած նրա եղբորորդի Վասակը 410 թվականին վերադառնալով Սյունիք, սպանում է Վաղինակին և տապալում նրա իշխանությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 33․