Մահտեսի Մուրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահտեսի Մուրատ
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԲաղեշ
Մահացել է1684
Մասնագիտությունդիվանագետ

Մահտեսի Մուրատ կամ Շահմուրատ Բաղիշեցի (ծննդյան թվականը անհայտ է, Բաղեշ-1684), հայ խոջա, ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտել է հայ առևտրական կապիտալի ներկայացուցիչների ձգտումը։ Կրետեի պատերազմի (1645-1669 թթ.) վերջնափուլում (1666 թ.-ից), որպես դեսպան առաքվել է Փարիզ՝ Լյուդովիկոս XIV-ի արքունիք։ Առաջադրել է Օսմանյան կայսրության քրիստոնյա բոլոր ժողովուրդների համատեղ ապստամբության, հարևան պետությունների ընդհանուր դաշնակցության, Օսմանյան կայսրության փլատակների վրա Հայաստանի և Արևելյան հռոմեական կայսրության վերականգնման ծրագիր, որի կենսագործման համար Ֆրանսիային է վերապահել գլխավոր դերը։ 1666-1683 թվականներին գործել է Փարիզում, ունկնդրություններ ստացել Լյուդովիկոս XIV-ից։ Արևմտահայ ազգային ազատագրական շարժման գործիչները, նրանց թվում նաև Մահտեսի Մուրատը հայ ազատագրական լեգենդի և խաչակրաց արշավանքների ազդեցության տակ, հանդես բերելով արևմտյան կողմնորոշում, միաժամանակ դրել են այդ արշավանքներին Ռուսաստանին անպայման մասնակից դարձնելու խնդիրը։ Նրանց ծրագրի հիմքում ընկած է հայ ժողովրդի զինված ապստամբության գաղափարը։ Պահպանվել է Մահտեսի Մուրատի 1683 թվականի փետրվարի հիշատակարանը, որում տրված է Վերսալի նկարագրությունը և 1672 թ.-ի իր ուղերձը Լյուդովիկոս XIV-ին, որտեղ ամփոփ շարադրված են հայ ազգային-ազատագրական շարժման ակնկալությունները։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անասյան Հ. Ս., XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում. Պատմական հետազոտություն, Երևան, 1961։
  • Անասյան Հ. Ս., Նպաստ մը հայոց ազատագրական պատմութեան. Մահտեսի Շահմուրատ և Յովհաննէս Թութունջի, - տե՛ս Անասյան Հ. Ս., Մանր երկեր, ներածութեամբ Ա. Գ. Սանճեանի, Լոս Անջելես, 1987։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 187