Սևանա լիճ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածը լճի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Սևան (երկիմաստության փարատում)։
Սևանա լիճը Երևան–Թբիլիսի մայրուղուց

Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Այն Հայաստանի ամենախոշոր լիճն է։ Հանդիսանում է հայկական բարձրավանդակի երրորդ մեծ լիճը (Վանա լիճ, Ուրմիա լիճ), որ հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անունով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր, նրա մեջ են թափվում 28 գետակներ, նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Այն աշխարհի բարձրադիր և քաղցրահամ ջուր ունեցող լճերից մեկն է, այն ծովի մակերևույթից բարձր է 1916 մետր, լճի երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել են ավելի ծանծաղ քան այսօր, այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները

[խմբագրել] Ձկնատեսակներ

Սևանա լիճը նախկինում ունեցել է 12 ձկնատեսակ, որոնցից այսօր մնացել են մի քանիսը:

[խմբագրել] Կզղիներ թերակղզիներ

Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով դարձել է թերակղզի:

[խմբագրել] Այցելեք նաև