Պորտալ:Պատմություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

|
|
Պատմությունը (կամ պատմագիտությունը) մարդկային հասարակության անցյալն ուսումնասիրող գիտություն է: Մյուս գիտությունների նման ունեցել է զարգացման երկարատև ընթացք, կուտակել սերունդների պատմական փորձը, ընդլայնվել ու հարստացել բովանդակությամբ: Սկզբում կրել է նկարագրական բնույթ, ուսումնասիրության անմիջական առարկան եղել են մարդկության անցյալում տեղի ունեցած իրադարձությունների արտաքին երևույթները, գլխավոր ուշադրությունը դարձվել է պատմական, քաղաքական իրադարձությունների շարադրանքին: Միայն XIX դարում պատմագիտությունը դարձել է կյանքը՝ իր որոշակի և բազմազան դրսևորումներով (մարդու ծագումից մինչև ժամանակակից վիճակը) ուսումնասիրող գիտություն: Փաստերի հավաքումը և դրանց համակարգումը պատմագիտության հիմքն է: (մանրամասն...)
|
| Խմբագրել |
|
|
Ընտրված հոդված
|
|
Հին Հունաստանը (հունարեն՝ Αρχαία Ελλάδα) անտիկ պետություն էր, որը ընդգրկել է Էգեյան ծովն իր կզիներով, թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Երկիրը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես։
Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին ունեցել է իր աշխարհագրական ստորաբաժանումները։ Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոս։ Միջին Հունաստանը բաղկացած էր մի շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են եղել Ատտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան (Սպարտա մայրաքաղաքով), Արկադիան և այլն։ (մանրամասն...)
|
| Խմբագրել |
|
|
Ընտրված անձ
|
|
Տիգրան Մեծ (կամ էլ՝ Տիգրան Բ Մեծ) (մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55), Հայոց թագավոր մ.թ.ա. 95-ից, պետական և ռազմական գործիչ։ Տիրան Ա-ի որդին։ Մ.թ.ա. մոտ 112-ին Պարթևաստանի ներխուժման դեմ Հայսատանի անհաջող պայքարից հետո գահաժառանգ Տիգրան Բ տրվել է պատանդ։ Մ.թ.ա. 95-ին, Պարթևաստանի արքա Միհրդատ Բ Արշակունին զիջելով Հայաստանի հարավ-արևելյան գավառները(«70 հովիտներ»), նա ազատվել է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը։ Մ.թ.ա. 93-ին Ծոփքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին, հիմնականում ավարտելով իր նախորդների սկսած հայկական հողերի միավորումը։ Մ.թ.ա. 85-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները նրան են զիջել «արքայից արքա» տիտղոսը։ Նա սերտ կապեր է հաստատել Ասորիքի հելլենիստական քաղաքների իշխող վերնախավերի հետ, որոնք մ.թ.ա. 83-ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան։ Մ.թ.ա. 70-ական թթ. Տիգրան Բ-ի գերիշխանությունը տարածվել է Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելյան ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով։ (մանրամասն...)
|
| Խմբագրել |
|
|
Հայոց պատմություն
|
|
Հայրենական մեծ պատերազմ
|
| Խմբագրել |
|
|
Գիտե՞ք դուք արդյոք
|
- Հերոդոտոսի հաղորդմամբ, մ.թ.ա. 539 թ. Բաբելոնյան արշավանքի ժամանակ, Կյուրոս Մեծը հրամայել է ժամանակավորապես կանգնեցնել հարձակումը և ջրանցքների կառուցման միջոցով պատժել, այսինքն ջնջել աշխարհի երեսից, Դիալա գետը, որի մեջ խեղդվել էր սրբազան սպիտակ ձին:
- Արեգակնային համակարգի արեգակակենտրոն համակարգի թեորիան առաջին անգամ առաջ է քաշել հույն գիտնական Արիստարքոսը, Նիկոլայ Կոպեռնիկոսից 1800 տարի առաջ:
- 1920 թ. մայիսի վերջին հեղափոխականներ Ս.Գ.Լազոն, Ա.Ն.Լուցկին, Վ.Մ.Սիբիրցևը գնդակահարվել են և վառվել շոգեքարշի վառարանում, ճապոնացիների կողմից:
|
| Խմբագրել |
|
|