Իվան Կարապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Կարապետ
Ծնվել էանհայտ[1]
Ծննդավայրենթդ․ Շուշի[1] կամ ենթդ․ Նոր Ջուղա[1]
Մահացել էանհայտ[1]

Իվան Կարապետ [իսկական անունը՝ Հովհաննես, հայրանունը՝ Կարապետ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XVIII դարի հայ ազատագրական շարժման գործիչ։ Ծնվել է հավանաբար Շուշիում կամ՝ Նոր Ջուղայում (ՊարսկաստանՌուս, արքունիքի թարգմանիչ Ղուկաս Շիրվանովի եղբայրն էր և Պետերբուրգի հայկական գաղութի առևտրականներից։ 1724 թվականներին, որպես ռուս, արքունիքի պատվիրակ, մեկնել է Ղարաբաղ ու Խամսայի մելիքներին հանձնել Պետրոս Մեծի հրովարտակը, որով հայ ժողովրդին օտարների լծից ազատագրելու և Ռուսաստանի հովանավորության տակ վերցնելու խոստում էր տրվում։ Իվան Կարապետի գործուն մասնակցությամբ 1724 թվականի մարտի 4-ին Ղարաբաղի մելիքների և Դանձակի (այժմ՝ Կիրովաբադ) ֆեոդալների միջև կնքվել է փոխօգնության պայմանագիր (1124, 1735)։ Իվան Կարապետի մինչև 1726 թվականը մնացել է Հայաստանում և կապ պահպանել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժումների պարագլուխների և ռուս, արքունիքի միջև։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբրահամյան Ա. Գ., Մի Էջ Անդրկովկասի ժողովուրդների և հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1953։
  • Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, С — Пб, 1898.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 421