Հեռահաղորդակցությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեռահաղորդակցությունը
Հայաստանում
Հեռախոսացանց (2008)։ 650,000[1]
Բջջային ցանց (2009)։ 2.8 միլիոն[2]
Ազգային դոմեն։ .am, .հայ
Հեռախոսային կոդ։ +374

Հոդվածը Հայաստանի հեռահաղորդակցությունների համակարգի մասին է։

Հեռախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գործում են երեք հեռախոսային ընկերություններ՝ «Տելեկոմ Արմենիա (Team ապրանքանիշ), որը ապահովում է Հայաստանի հիմնական ֆիքսված հեռախոսակապի և բջջային հեռախոսակապի 30%-ը, «ՎիվաՍել-ՄՏՍ, որին պատկանում է բջջային հեռախոսակապի 70%-ը, և «Յուքոմը, որը մատուցում է ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված կապի ծառայություններ։ Բիլայնը ունի մոտ 550 000 բջջային կապի բաժանորդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 1,8 միլիոն և Յուքոմի միայն շարժական ծառայությունների բաժանորդները՝ մոտ 300 000։

Օպերատորներ Տեխնոլոգիա Հեռախոսահամարների կոդեր Բաժանորդներ Սեփականատեր
ՎիվաՍել-ՄՏՍ GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE 77, 93, 94, 98 1,750,000 (2011, հունիս)
1,800,000 (2012, մարտ)
2,200,000 (2022, Q1)
MTS (100%)
Թիմ GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE LTE+ 33, 43, 91, 96, 99 550,000[3] (2011, հունիս)
600,000 (2012, մարտ)
1,000,000 (2017, նոյեմբեր)
Տելեկոմ Արմենիա (100%)
Յուքոմ GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE+[4] 41, 44, 55, 95 330,000[5] (2011, հունիս)
400,000 (2012, մարտ)
933,000 (2017, դեկտեմբեր)
Յուքոմ (100%)
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կենտրոնական գրասենյակը
Տելեկոմ Արմենիա ընկերության սպասարկման կենտրոնը Երևանի Ամիրյան փողոցում
Յուքոմի սպասարկման խանութ Երևանի Արաբկիր համայնքում
Նախկինում գործող Օրանժ ընկերության սպասարկման կենտրոնը Երևանի Հյուսային պողոտայում։ Յուքոմի՝ Օրանժի բաժնետոմսերը գնելուց հետո, սպասարկման կենտրոնը փոխվել է Յուքոմ ապրանքանիշով։

Տվյալ պահին բոլոր ընկերությունները գտնվում են մոդեռնիզացիայի պրոցեսում՝ լայնացնելով սպասարկման տարածքները։ Յուքոմը հայրենական ընկերություն է, որը ֆիքսված ծառայություններ է մատուցում սկսած 2007 թվականից[6], իսկ 2015 թվականին ձեռք է բերել նախկինում շարժական կապի ծառայություններ մատուցող Օրանժ Արմանիա ընկերության 100% բաժնետոմսերը[7]։ 3G համակարգի ծառայություններ մատուցումը Հայաստանում առաջինը հայտարարել է ԱրմենՏել ընկերությունը 2008 թվականի ամռանը, իսկ հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նույն թվականի հոկտեմբերին։ Երկու ընկերությունների ծառայությունները հասանելի են Հայաստանի բնակչության 90%-ի համար։ Յուքոմի շարժական ծառայությունները հասանելի են Հայաստանի տարածքի 95%-ում։ 4G ցանցը առաջինը Հայաստանում ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։ Յուքոմ ընկերությունը 2016 թվականից մարտ ամսից նույնպես հայտարարել է 4G ցանցի ներդրման մասին[8], որը գործարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 23-ին[4]։

Միջազգային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանը Վրաստանի տարածքով միացված է Անդրասիական-Եվրոպական օպտիկամանրաթելային մալուխին։ Լրացուցիչ միջազգային ծառայությունը հասանելի է միկրոալիքային ռադիոռելեի և ԱՊՀ այլ երկրների ֆիքսված կապի, Մոսկվայի միջազգային անջատիչի և արբանյակային կապի միջոցով[1]։

Հայկական ցանցերի ողնաշարը բաղկացած է E3 կամ STM-1 գծերից՝ միկրոալիքային բլոկների միջոցով ամբողջ երկրում՝ բազմաթիվ պասիվ ռելեներով։

Լարային հեռախոսային ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Հայաստանում ֆիքսված հեռախոսակապը լավ զարգացած է։ Հեռահաղորդակցության միջազգային միության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականի դրությամբ Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի 505,190 բաժանորդ (բնակիչներ և բիզնես) կա կամ 100 բնակչի հաշվով՝ 17,24 բաժանորդ։ Ֆիքսված հեռախոսակապից օգտվողների թիվը զգալիորեն նվազել է նախորդ 10 տարիների համեմատ՝ 2006 թվականի 20,41-ից[9]։ Անկման հիմնական պատճառը ֆիքսված կապի փոխարինումն է բջջայինով։

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դրությամբ Հայաստանում գործում են 9 AM և 18 FM ռադիոկայաններ։ Ռադիոկայաններին ցանցը տրամադրվում է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային կոմիտեի կողմից։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածը` Հեռուստատեսությունը Հայաստանում։

Հայաստանում գործում են 1 պետական և 48 մասնավոր հեռուստաալիքներ։ Հայաստանի հեռուստատեսությունը անալոգային համակարգից լիովին անցումը թվային հեռարձակման նախատեսված է եղել 2015 թվականին[10][11][12], սակայն անցումը հետաձգվել է մինչև 2016 թվականի հոկտեմբերի 20-ը[13]։

Համացանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ինտերնետից օգտագործողների թիվը հասնում է մոտ 1,5 միլիոնի, և մոտ 65,279 ինտերնետի հասցեներ[1] Հայաստանի վերին մակարդակի ազգային դոմենն է .am, որը նախկինում օգտագործվում էր AM-ռադիոկայանների կայքէջերի համար[14]։ Հայաստանին է տրվել 1994 թվականի օգոստոսի 26-ին։

2015 թվականից հայաստանին հատկացվել է երկրորդ վերին մակարդակի ազգային դոմեյնը՝ .հայ։ Դա .am-ի հայատառ տարբերակն է։

«ԱրմենՏել» ազգային կապի ընկերությունը միայն օպտիկամալուխային միացումով միանում է համացանցին Վրաստանից (Մառնեուլի քաղաքից)[15], այնուհետև միանում է ինտերնետին Սև ծովի միջով անցնող ներգետնյա մալուխով[16]։ Հայաստանը միացված է Ասիա-Եվրոպական օպտիկական մալուխային համակարգին Վրաստանի տարածքով, որն անցնում է Փոթիից դեպի Թբիլիսի երկաթգծի շուրջ[17]։ GNC-Alfa-ն ինտերնետ և տվյալների խոշորագույն անկախ մատակարարն է Հայաստանում՝ 1500 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխի ենթակառուցվածքով, որն ընդգրկում է Հայաստանի տարածքի 70%-ը[18]։

Dial-up[խմբագրել | խմբագրել կոդը]

Dial-up-ը Հայաստանում ինտերնետ կապի հիմնական տեսակներից էր մինչև 2008 թվականը, երբ «Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline TM) սկսեց գործել ADSL ցանցը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օրանժ Արմենիայի հետ միասին ներկայացրեց նաև շարժական USB մոդեմներ, որոնք աշխատում են հիմնականում 3G-ով և դեռևս գործում են։ Տարածված է գյուղական վայրերում, հատկապես փոքր լեռնային գյուղերում, որտեղ լարային կապը հասանելի չէ։

Լայնաշերտ ինտերնետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտին Հայաստանում հաշվում էր շուրջ 100,000 լայնաշերտ ինտերնետի բաժանորդ[19]։

ADSL[խմբագրել | խմբագրել կոդը]

DSL կապի մեծ մասն առաջարկում է «Տելեկոմ Հայաստան» ՓԲԸ-ն։ Որոշ այլ ISP (Արմինկո, WEB, Bionet և այլն) առաջարկում են նաև DSL կապեր։

WiMAX[խմբագրել | խմբագրել կոդը]

WiMAX-ի արագ զարգացումը գրանցվել է 2008–2010 թվականներին։ Երկու WiMAX պրովայդերներ, մասնավորապես Այքոն Քոմունիքեյշնսը և Cornet Ltd.-ն, որոնք աշխատում էին 3,6–3,8 ԳՀց տիրույթում, օգտագործելով IEEE 802.16e, հասան 2000 օգտատերերի յուրաքանչյուրը, բայց շուտով անհետացան շուկայից՝ ADSL և FTTB օպերատորների հետ ուժեղ մրցակցության պատճառով։ Cornet-ը փակվել է, իսկ Այքոն Քոմունիքեյշնսը ձեռք է բերել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

FTTH[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուքոմ ընկերությունը առաջինն է Հայաստանում ներկայացրել FTTH (Fiber to the home) ցանցը։

2011 Հայկական ինտերնետի անջատում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլին Հայաստանում ինտերնետի խափանում է տեղի ունեցել, երբ վրացի մի տարեց կին պատահաբար կտրել է ստորգետնյա մալուխը, որը տալիս է Հայաստան ինտերնետ հասանելիություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 CIA World Factbook, 2009: Armenia
  2. Internet Society of Armenia - Statistics
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  4. 4,0 4,1 «Ucom-ն առաջին անգամ Հայաստանում ներդրեց Ericsson-ի նորագույն 4G+ տեխնոլոգիան». www.ucom.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Eagle Mobile». Eaglemobile.al. 2009 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28–ին-ին.
  6. ««ՅՈՒՔՈՄ» ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  7. ««Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ընկերությանը. ՀԾԿՀ-ի որոշում». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  8. «Ucom приступает к внедрению 4G/LTE сети в Армении». telecom.arka.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  9. «Statistics». www.itu.int (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  10. 2015-ին Հայաստանում անալոգային հեռուստատեսություն չի գործելու, անցնելու ենք թվայնացվածին Արխիվացված 2016-04-22 Wayback Machine(հայ.)
  11. Թվային հեռուստատեսությունը կգործի 2015 թվականից Արխիվացված 2013-08-13 Wayback Machine Առավոտ օրաթերթ(հայ.)
  12. Անցումը թվային հեռուստատեսության մոտենում է(հայ.)
  13. «Հարգելի հայրենակիցներ ։ ՀՀՌՑ». tna.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. Country_code_top-level_domain#Commercial_and_vanity_use
  15. Fiber Optic Cable Damage in Georgia, Arminco, June 5, 2008.
  16. ARMENIA SUFFERS WIDESPREAD INTERNET OUTAGE Արխիվացված 2008-09-04 Wayback Machine, EurasiaNet, August 7, 2006.
  17. «GEORGIA'S FUNCTION AS A TRANSIT COUNTRY AND SUSTAINABLE DEVELOPMENT». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  18. «Rostelecom acquires 75% minus one share stake in Armenia's GNC-ALFA». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  19. Internet Society of Armenian - Statistics