Ավարտել է Կոստանդնուպոլսի Կենտրոնական վարժարանը։ Կատարել է գաղափարական, կազմակերպչական, զինման աշխատանքներ, ղեկավարել և իրականացրել ահաբեկչական գործողություններ։ 1896 թվականին ծրագրել և կազմակերպել է Օսմանյան բանկի գրավման գաղափարը։ Բանկի գրավման օրը նախատեսվել էր գործողություններ սկսել նաև Կոստանդնուպոլսի տարբեր շրջաններում։
1896 թվականի օգոստոսի 14-ին ներխուժել է բանկ՝ կատարելով վերջապահի դերը, սակայն, խոցվելով գնդակից, ընկել և ձեռքի ռումբերի պայթյունից զոհվել։ Բաբկեն Սյունու զինված խումբը մտել է բանկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։