Պորտալ:Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Հայաստան Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ
Armenia portal-flag.png
Hayastan Portal Sign-hy.png





Coat of arms of Armenia.svg

Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), պետություն Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին՝ Հարավային Կովկասում։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Ադրբեջանին, հարավից՝ Իրանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքից՝ Թուրքիային: (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված հոդված

Coat of arms of Nagorno-Karabakh.svg

Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) անկախ, ինքնիշխան և իրավական պետություն է Անդրկովկասում։ Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Մշակութային կենտրոնը Շուշի բերդաքաղաքն է։

Արցախը պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Իր աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել Հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»:

Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Արցախի Հանրապետությունից։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված անձ

Գրիգոր Լուսավորիչ

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն.՝ Τιγρανης ο Μέγας, լատ.՝ Tigranes Magnus) (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ. թ. ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ. թ. ա. 83-մ. թ. ա. 69), մ. թ. ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:

Տիգրան Մեծը փաստորեն հիմնադիրն էր Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տիրության: Նրա տիրության քայքայումից հետո Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմը:

Տիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ: Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը: Հավանաբար մ.թ.ա. 113-112թթ.-ին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության, պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին : Տիգրան Ա-ի մահից հետո՝ մ.թ.ա. 95թ.-ին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան շրջանները՝ 70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը:

Դառնալով հայոց արքա քառասունհինգ տարեկան հասակում՝ Տիգրանն անմիջապես ձեռնամուխ է լինում հայկական պետության և բանակի ամրապնդմանը: 94 թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով գահից Արտանեսին Զարեհի սերնդից Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ Արտաշեսը: Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության: (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված վայր

Սուրբ Առաքելոց եկեղեցի

Կարս (նաև Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի նահանգի մայրաքաղաքն է։ Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 - 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։ (մանրամասն...)

խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն Վիքիպեդիայից։

Նաև Դուք կարող եք աշխատել կատեգորիայում արդեն գտնվող հոդվածների վրա:
խմբագրել.

Գիտե՞ք դուք արդյոք…

խմբագրել.

Կատեգորիաներ

խմբագրել.

Ընտրված պատկեր

Amberd Fortress7.jpg
խմբագրել.

Ուրիշ նախագծեր

Commons-logo.svg Վիքիպահեստ:Հայաստան
Flag of Armenia.svg Նախագիծ:Հայաստան
խմբագրել.

Հոդվածներ

խմբագրել.

Կարևոր նորություններ

Պորտալ:Հայաստան/Կարևոր նորություններ

խմբագրել.


Եղբայրական պորտալներ


Europe (orthographic projection).svg

Coat of Arms of the Russian Federation.svg

Armoiries république française.svg

Greater coat of arms of Georgia.svg

Coat of arms of Greece.svg

Great Seal of the United States (obverse).svg

Asia Globe NASA.jpg

Եվրոպա

Ռուսաստան

Ֆրանսիա

Վրաստան

Հունաստան

ԱՄՆ

Ասիա

խմբագրել.