Նավթ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջին ծանր նավթահումքի նմուշ

Նավթը (պհլ. naft) բնականաբար հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով վառվելիք հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո: Դա հայտնվում է երկրագունդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազանի մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածինների խառնուրդից, ինչպես նաև ուրիշ օրգանական բաղադրյալներից: Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին 1,2-2 կմ ից ավել խորություն ունեցող հորիզոնականներում: Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր ասֆալտի:

Բովանդակություն

[խմբագրել] Կառուցվածք

Աշխարհի նավթի մեծ ավելին ոչ-սովորական է:

Ածխաջրածինների համաչափությունը խառնուրդի մեջ հույժ փոփոխական է, և սկսվում է կշռով 97% թեթև նավթերից մինչև նույնիսկ 50% ավելի ծանր նավթերում և բիտումեններում:

Նավթահումքի ածխաջրածինները առավելապես ալկեյններ են, սիկլոալկեյն, և զանազան հոտավետ հիդրոկարբոններ, քանի որ նտա մյուս օրգանական խառնուրդներն բաղադրված են ազոտից, թթվածնից, և ծծումբից, և մետաղների փոքր հետքերից որոնցից են երկաթը, նիկելը , պղինձը և վանադիումը: Ճշգրիտ մոլեկուլային բաղադրությունը տարբերվում է կազմավորումից կազմավորում, բայց քիմիական տարրերի համաչափությունը բավականին նեղ սահմաններում է տարբերվում՝ ըստ հետևյալը.[1]

Նավթ արտադրող երկրների քարտեզ
Կազմ կշռով
Տարր Տոկոսի շարք
Ածխածին 83-ից մինչ 87%
Ջրածին 10-ից մինչ 14%
Ազոտ 0.1-ից մինչ 2%
Թթվածին 0.1-ից մինչ 1.5%
Ծծումբ 0.5-ից մինչ 6%
Մետաղներ Պակաս քան 1000 ppm (մասեր միլիոնում)

[խմբագրել] Նավթի պատմությունը

Աշխարհի էներգիայի օգտագործման դիագրամը՝ 1970 թվականի քանակներից մինչ 2025-ի կանխագուշակումը

[խմբագրել] Առաջին հիշատակություններ

Նավթի մասին առաջինը հիշատակել են Մերձավոր և Միջին Արևելքում դեռևս XV և XVII դարերի ձեռագրերում, որպես բուժիչ միջոց մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքում: Ֆրանսիայում ապրող հույն գիտնական Էյրինի դե Էյրինսի աշխատությունը 1721 թվականին նավթի և ասֆալտի մասին առաջին գիտական հետազոտությունն է: 1763 թվականին Մ. Լոմոնոսովը առաջինն է ենթադրել, որ նավթը առաջացել է բուսական նյութերից: Դ. Մենդելեևը առաջ է քաշել անօրգանական ծագման վարկածը:

[խմբագրել] Կիրառման պատմությունը

Նավթը մարդուն հայտնի է վաղ ժամանակներից, նրա կիրառության սկիզբը վերագրվում է մ.թ.ա VI հազարամյակին: Այն տարբեր նպատակներով (լուսավորություն, դեղանյութեր, ներկանյութեր, շինարարական շաղախ, դիազմոսյան նյութ պատրաստելու համար և այլն) օգտագործել են Չինաստանում (մ.թ.ա. 220 թվականից), Բաբելոնում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում և այլն: Միջագետքում և Եգիպտոսում մ.թ.ա III հազարամյակում շենքերի, ջրապատնեշների, նավամատույցների և ճանապարհային շինարարության համար որպես ջրանթափանց և կապակցող նյութ օգտագործում էին ասֆալտից, ավազից և կրից շաղախ: Նավթը այրում էին կանթեղներում, ոգտագործում որպես դեղ, ռազմական գործում՝ բորակի, ծծմբի և կուպրի հետ՝ «հրե նետեր» և «հրե կճուճներ» պատրաստելու համար:

[խմբագրել] Արդյունահանման պատմությունը

Նավթաշտարակ Օքեմա, Օկլահոմայում՝ 1922-ին

Սկզբնական շրջանում նավթը հայթայթել են բաց եղանակով: Հետախուզական մեխանիկական հորատմամբ նավթի արդյունահանման գաղափարը պատկանում է ամերիկացի Ջ. Բիսսելին (George Bissell ), իսկ գործնականում այն իրականացրել է Է. Դրեյքը (Edwin Drake) 1859 թվականի օգոստոսին` Թիթուսվիլում, Պենսիլվանիա նահանգում (ԱՄՆ): Նրա սկզբնական շուկան լուսավորության համար էր, իբրև կերոսին:

Համենայն դեպս, մինչև 1861 թվական տևեց մինչ դա սկսեց արտահանվել Եվրոպա, նավաստիների վախից՝ կերոսինից առաջացած կրակների և պայթյունների շնորհիվ: Առաջին անգամ մի Ֆիլադելֆիացի բեռնառաքիչ էր, որ մի խումբ աշխատողների համոզեց մի նավթի նավ նստեն դեպի Եվրոպա՝ նրանց խմացնելով և խաբելով մի նավ նստեցնելով որ Լոնդոն հասավ: Ամերիկական նավթը առաջին անգամ Ռուսաստան հասավ 1862 թվականին և այնտեղ մեծ ընդունելություն գտավ՝ հատկապես Սանկտ Պետերբուրգում:[2]

Ռուսաստանում առաջին հանքահորերը բացվել են 1864 թվականին Կուբանում, 1890 թվականին շահագործվել են Գրոզնիում, 1900 թվականին Ֆերգանայում: 1870 թվականների սկզբից շահագործվել Բաքվի նավթը: Մ.թ.ա. I դարում նավթը հոտազրկելու և մաքրելու համար թորում էին: Նավթի առաջին թորման գործարանը կառուցվել է 1823 Մոզդոկի մոտ (Ռուսաստան), 1848 թվականին գործարկվել է Անգլիայում, 1849- ին Ֆրանսիայում: Ս. Կիրի գործարանում (ԱՄՆ) 1854 թվականին կիրառվեց նավթանյութերի թթվահիմնային մաքրումը: Էլզասում (Ֆրանսիա) 1854 թվականին նավթից և ասֆալտից ստացան քսայուղեր: Առաջարկվեց ծանր նավթի ճնշման տակ թորման եղանակը (կրեկինգ), որի շնորհիվ կերոսինի ելքը 2,5-20 %- ից հասավ 28-60 %- ի (1866 թ. Ջ. Յունգ): 1875 թվականին ռուս Ա. Լետնինը մշակեց ներկանյութերի համար անհրառեշտ արոմատիկ ածխաջրածինների ստացման արոմատիկ պիրոլիզային եղանակը: Վ. Շուխովը և Մ. Գավրիլովը 1891 թվականին ստեղծեցին կրեկինգի ապարատ, որի սկզբունքները օգտագորվեցին ԱՄՆ- ում արդյունաբերական կրեկինգի սարքի կառուման ժամանակ (1915-1918 թ.թ.): Աշխարհում առաջին նավթամուղը կառուցվել է ԱՄՆ- ում 1865 թվականին և ուներ 6 կմ երկարություն:Աժաջինը Ռուսաստանում կառուցվել է 1978 թվականին: Իսկ 1897-1907 թվականներին կառուցված Բաքու-Բաթում նավթամուղը 835 կմ երկարություն ուներ (16 հղման կայաններով) և ամենաերկարն էր այդ ժամանակ:

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Speight, James G. (1999). The Chemistry and Technology of Petroleum (անգլերեն). Marcel Dekker, 215–216. ISBN 0824702174. 
  2. Yergin, Daniel (1991). The Prize(անգլերեն). Simon & Schuster. ISBN 0671502484. 
  • ЕРеменко Н. А. Геология нефти и газа 1968 (ռուս.)
  • Эрих В. Н. Химия нефти и газа 1964 г. Москва (ռուս.)
  • Леворсен А. Геология нефти и газа 1970 г. (ռուս. թարգմ. անգլերենից)