Բոր (քիմիական տարր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Բոր (այլ կիրառումներ)
Բոր
B

Բոր, քիմիական տարր է, որի նշանն է B և ատոմային թիվը՝ 5։

Հայտնագործման պատմություն[խմբագրել]

Բորը (B) առաջին անգամ ստացել են Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը և Լուի Ժակ Տենարը 1808 թ.։

Ֆիզիկական և քիմիական հատկություններ[խմբագրել]

Գոյություն ունի երեք ալլոտրոպ ձևափոխությունների ձևով։ Այն սև, բյուրեղային, կիսահաղորդիչ հատկություններով, դժվարահալ (tհալ=2030°C) նյութ է։

Ստանում են որոշ միացություններից նատրիումով կամ մագնեզիումով վերականգնման միջոցով.

B2O3 + 3Mg → 2B + 3MgO
KBF4 + Na → B + 3NaF + KF

Սովորական պայմաններում բորը քիմիապես իներտ է, սակայն խիստ տաքացնելիս ցուցաբերում է վերականգնիչ հատկություններ։

Սովորական թթուների հետ չի փոխազդում, իսկ խիտ HNO3-ի հետ փոխազդելիս վեր է ածվում բորաթթվի.

B + HNO3 + H2O → H3BO3 + NO
4B + 3O2 → 2B2O3
2B + 3F2 → 2BF3
2SiO2 + 4B → 3Si + 2B2O3

Դիբորանը(B2H6) բորի պարզագույն ջրածնական միացությունն է։ Այն էլեկտրոնային դեֆիցիտով միացությունների խմբին է պատկանում, քանի որ կապերի թիվը մեծ է նրանց մասնակցող էլէկտրոնային զույգերի թվից.

Սովորական պայմանեներում անգույն, խիստ տհաճ հոտով շատ թունավոր գազ է, որը հեղուկանում է -92,5C-ում։

Ստանում են լիթիումի ալյումոհիդրիդի(LiAlH4) և BCl3 –ի փոխազդեցությամբ.

4BCl3+3LiAlH4=2B2H6+3LiAlCl4

Հեշտությամբ այրվում է՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն.

B2H6+3O2=B2O3+3H2O+2025կՋ/մոլ

Փոխազդում է ալկալիների և ջրի հետ. B2H6+6NaOH=2Na3BO3+6H2

B2H6+6H2O=2H3BO3+6H2։

Բորի օքսիդը(B2O3) հանդես է գալիս ապակենման և բյուրեղական ձևափոխություններով։ Այն հիգրոսկոպիկ, համեմատաբար դյուրահալ(tհալ=450°С) թթվային օքսիդ է։

Հեշտությամբ փոխազդում է ջրի, հիմքերի և հիմնային օքսիդների հետ.

B2O3+3H2O=2H3BO3
B2O3+6NaOH=2Na3BO3+3H2O
B2O3+3CaO=Ca3(BO3)2
Լուծվում է պլավիկյան թթվում.
B2O3+6HF=2BF3+3H2O:

Բորի քլորիդը(BCl3) սովորական պայմաններում անգույն գազ է, որը հեղուկանում է 12,5 C-ում։ Ստանում են B2O3-ից.

B2O3+3C+3Cl2=2BCl3+3CO

Շնորհիվ ազատ օրբիտալի առկայության՝ այն ցուցաբերում է էլեկտրոակցեպտոր հատկություն՝ հանդես գալով որպես Լյուիսի թթու.

BCl3+NH3=BC3 . NH3

Ջրի ազդեցությամբ լրիվ քայքայվում է.

BCl3+3H2O=H3BO3+3HCl

Բորաթթուն(H3BO3) սպիտակ, ջրում լուծվող բյուրեղային նյութ է։ Ստանում են բորատներից.

Na2B4O7+2HCl+5H2O=4H3BO3+2NaCl

Թույլ եռահիմն թթու է, տաքացնելիս քայքայվում է.

H3BO3=HBO2+H2O
2HBO2=B2O3+H2O

Տես նաև[խմբագրել]